Վիրավորում են հավատացյալներին


Էստոնական Տարտու քաղաքի թանգարանում հայտնված ցուցանմուշը վիրավորում է հավատացյալների զգացմունքները. ֆեյսբուքյան իր էջում այսպիսի կարծիք է արտահայտել Էստոնիայի Ավետարանական լյութերական եկեղեցու արքեպիսկոպոս Ուրմաս Վիիլման:

Հետաքրքիր է, Եկեղեցին իրավունք չունի՞ բացահայտորեն դեմ դուրս գալ նման երևույթներին, թե եկեղեցու առաջնորդներն էլ առանձնապես դեմ չեն նման «նորամուծություններին»: Իսկ երևույթն, իսկապես կարող է վիրավորել ցանկացած ճշմարիտ հավատացյալի:

Խոսքը թանգարանում տեղադրված մեծ ու թափանցիկ էկրանի մասին է, որի վրա լուսային ճառագայթների միջոցով պատկերված է Կույս Աստվածածինը: Նրա պատկերն էկրանին մնում է այնքան ժամանակ, քանի դեռ այցելուներից որևէ մեկը ոտքով չի հարվածում հատուկ նշված հատվածին: Հարվածից պատկերը բաժանվում է մանր փշուրների (տեղեկացրել է vesti.ru-ն):

Վայրագության գովա՞զդ է սա, թե՞ պղծելու միտում: Հակառակ պարագայում այլ «հրաշք» կարող էին մտածել: Դիցուք, պատկերը բաժան-բաժան անելու փոխարեն, կարելի էր շոյանքով «փշուրներն» ամբողջացնել ու ստանալ Տիրամոր պատկերը…