Փրկվեց


- Թույլ տվեք այսօր շուտ գնամ. կինս ուզում է ինձ հետ խանութներ գնալ,- ղեկավարին խնդրում է աշխատակիցը: - Ոչ մի դեպքում. նստի°ր և աշխատի°ր,- մերժում է ղեկավարը: - Շնորհակալ եմ, շեֆ ջան, փրկեցիր ավելորդ ծախսերից: Կարևորը` ո՞ւմ հետ Մայրը հարցնում է դստերը. - Որտե՞ղ էիր գիշերը: -Ավելի լավ է` հարցնես, թե ո՞ւմ հետ էիր,- երջանիկ ժպտում է աղջիկը: - Եվ ո՞վ էր նա: - …Անհայտ զինվորը: Մյուլլերը` Շտիրլիցին - Ձեզ համար երկու նորություն ունեմ` վատ և շատ վատ: - Սկսիր վատից: - Ռուս ռադիստուհին ամեն ինչ պատմել է: - Դրանից վատ ուրիշ ի՞նչ կա: - Մեզ չի պատմել, այլ` կնոջդ: Նույն մեքենայի գործով Հարուստն ու աղքատը հանդիպում են այն աշխարհում: - Ո՞նց պատահեց,- հարցնում է հրեշտակը: - Ախպեր-տղերքի հետ ռեստորանում լավ քեֆ արինք, հետո կազինոյում փողեր թափեցինք, գիշերային ակումբում լա¯վ խմեցինք աղջիկների հետ… Տուն գնալիս աչքիս 3 կամուրջ երևաց. որոշեցի աջով անցնել ու հայտնվեցի անդունդում: Աղքատը պլշած լսում է նրան ու պատմում. - Փող էի խնայում, որ գոնե մի հին «Ժիգուլի» առնեմ… Սովից մեռա: «Տանուլ» էր տվել Խաղատան տերը, մի քանի օր անհետանալուց հետո, կեսգիշերին տուն է գալիս և կնոջն ասում. - Երկու նորություն ունեմ` վատ և լավ: - Սկսիր վատից,- անհանգստանում է կինը: - Մեր ամբողջ ունեցվածքը տանուլ տվեցի խաղատանը: - Բա էլ լավը ո՞րն է: - Այսօր պարզեցի, որ դա եղել է իմ խաղատանը: Հանգի°ստ, ոչ թե աշխատանք Նորահարուստը զբոսաշրջության գործակալություն է դիմում. - Ուզում եմ լա¯վ հանգստանալ, կտրվել գործերից: Առաջարկում են ակտիվ հանգիստ բնության գրկում: - Նստում եք ձեր «ՋԻՓ»-ը, հետներդ մի թնդանոթ եք վերցնում և հենց ընթացքի ժամանակ վայրի այծեր որսում: - Աշխատանքային օրերին եմ ես այդպես ապրում: Հիմա հանգստանալ եմ ուզում,- զայրանում է նորահարուստը: