Ռոտարուն` հյուրանոցատեր


Իր անունը կրող հյուրանոցը հանրահայտ երգչուհի Սոֆի Ռոտարուն կառուցել է Յալթայի կենտրոնում: Նախկինում այն երգչուհու առանձնատունն էր, որը վերակառուց վելուց հետո նմանվել է շքեղ պալատի: Շատ հարկաբաժինների ձևավորմամբ երգչուհին զբաղվել է անձամբ` սկսած դրանց պատերի գույնի ընտրությունից, մինչև ամենատար բեր մանրամասները: Երգչուհին հատուկ մի համար է առանձնացրել իր համար, որտեղ նա ապրելու է հյուրախաղերի ընթացքում: