Մեքսիկացիները հայրենադարձվում են Նահանգներից


Մեքսիկայի Աշխատանքի նախարարության տվյալներով` առաջիկայում ԱՄՆ-ից հայրենիք կվերադառնա առնվազն 200 հազար մեքսիկացի: Ավելին, 2 ամսվա ընթացքում վերադարձողների թիվը կարող է հասնել մինչև 3 միլիոնի: Եվ զանգվածային այդ ներգաղթի պատճառը ԱՄՆ-ում բռնկվող տնտեսական ճգնաժամն է, որն ամենախոշորն է անցյալ դարի 30-ական թթ. ճգնաժամից հետո: Փորձագետների գնահատմամբ` մինչ այս, ամեն տարի Ամերիկա բախտ որոնելու էին մեկնում ավելի քան 500 հազար մեքսիկացիներ: Ներկայումս տարբեր նահանգներում բնակվում են շուրջ 8 միլիոն լատինաամերիկյան արտագաղթյալներ: