Չալիկյանի չանձնավորված «աղերսը»


Մայր թատրոնի վերակազմավորման կրքոտ պահանջով հանդես եկած Խաչիկ Չալիկյանի գեղաոճ «Աղերս և հրամայական… ց°պահանջ» մանիֆեստով հետաքրքրված` «Սև¬սպիտակ ծիածան» ֆիլմի դիտման առիթով նախաձեռնված «շահագրգիռ խոսակցությանն» եմ մասնակցում£ Գեղեցիկ խոսքերի հեղեղը ընդմիջվում է հինգ մասանոց ֆիլմի կրճատված տարբերակի ցուցադրությամբ£ Փարաջանովյան մտածողության նմանողությամբ արված 35 րոպեանոց ժապավենում Աշոտ Բայանդուրի նկարչական ձևավորումից բացի այլ ուշագրավ մշակութարժեք չեմ գտնում£ Տքնում եմ բացահայտել ապագայի հայրենիքի հետագիծը, որ, ըստ ֆիլմի հեղինակի, պարզորոշ ի հայտ էր գալու կինոժապավենի բովանդակության մեջ£ Աբսուրդի և ավանգարդի անհամասեռ խառնուրդում, այդուհանդերձ, որևէ արտահայտություն այդպես էլ չի սպրդում£ Ֆիլմից հետո ծավալվող բանավեճից հստակվում է ներկա «թրքաբարո արշավանքին» ընդդիմացողի մտահղացած մշակութահավաքի բուն նպատակը. ձևավորել մի նոր կուսակցություն արդի ոգեզրկությանն ընդդիմադիր ճշմարիտ մտավորականներից£ Կոնկրետ ծրագիր չունենալով` Չալիկյանը տագնապի կոչնակ է հնչեցնում£ Ակամա մտաբերում եմ նրա պաթետիկ հեռուստաելույթը, Սունդուկյանի անվան թատրոնի գեղավեստական մակարդակը բարձրացնելու անհրաժեշտությունից ու պատրաստակամությունից, իբր, թելադրված£ Եթե Մայր թատրոնի գեղագիտությունը նա մտածում է զարգացնել ու գավառայնությունից ազատագրել «Սև¬սպիտակ ծիածան»¬ներով… մեկնաբանություններն ավելորդ են: Ի մի բերելով քառաժամ քննարկումների տպավորությունս` հանկարծ գտնում եմ Չալիկյանի մշակութազայրույթի բուն պատճառը£ Ժամանակին նրան խոստացված թատերատարածքը Կասկադում չի հատկացվել£ Ներկայացման համար տրամադրված 1 մլն դրամ գումարով ճարահատյալ նկարահանվել է այս ֆիլմը, որն ամբողջությամբ նա չի էլ մտածում ցուցադրել ու քննարկել£ Նեղացածի, մերժված ու հալածվող «այլախոհի» կեցվածքով, որպես փրկության ծղոտ, կառչել է կրճատված տարբերակի դիտման առիթով իր շուրջը շահագրգիռ անձանց համախմբելով նոր կուսակցություն ստեղծելու գաղափարից£ Բայց, ի զարմանս ամենքի, որևէ գործնական առաջարկ, առավել ևս գործողության հստակ ծրագիր այդպես էլ չի երկնել£ Պաթետիկ ու հավակնոտ չալիկյանական «աղերսի»տողատակերում ավելին գտնելն անհնար էր, պարզապես անիմաստ: էր£ Բացօթյա պատմագրքի էջերին Արաքս և Մեծամոր գետերի միախառնումից ստեղծված թերակղզու 12 մեծ ու փոքր բլուրների վրա Կարթագենի նշանավոր զորավար Հաննիբալի նախագծած և Ք. ա. 189-188 թթ. Արտաշես Ա¬ի կողմից կառուցված, մոտ 600 տարի Մեծ Հայքի գլխավոր մայրաքաղաքը եղած Արտաշատ քաղաքի հնամենի փառքի մասին այսօր այցելու զբոսաշրջիկ ներին պատմում են Խոր Վիրապի վանք տանող սանդուղքի երկայնքով տեղադրված բազմալեզու վահանակները£ Անահիտի տաճարի տեղում վեր խոյացված այս վանական համալիրի բակում, Սբ. Աստվածածին (XVII դ.) և Սբ. Գևորգ (VII դ.) եկեղեցիների միջև, հավաքված են «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագրի» շրջանակներում ՀՀ Մշակույթի նախարարության հետ համատեղ ՀՀ պատմամշակութային հուշարձանների տեղանքում յուրատեսակ բացօթյա թանգարանի կազմավորմանն աջակցողները£ ՎիվաՍել-ՄՏՍ-ը, Գյումրիում Իտալիայի պատվավոր հյուպատոս Անտոնիո Մոնտալտոն և USAID/CAPS¬ը£ Տեղեկատվական-բացատրական վահանակների ու ճանապարհային ուղեցույցների տեղադրման I փուլում ընդգրկված վերջին հնավայրում, Արարատի փեշերին, թոթափվում է ժամանակների փոշին հայոց պատմության վաղնջական նշանակալից օրերի վրայից£ Տերունական աղոթքով բալասանվում են XXI դարասկզբին Խոր Վիրապի մահապարտների բանտում Գրիգոր Լուսավորչի կրած 13-ամյա չարչարանքները` Հայաստանում քրիստոնեությունը տարածելու նրա լեգենդար առաքելության հետնորդներիս կողմից£ Երգչախմբի հնչեցրած շարականը խորհրդավոր տրամադրությամբ է համակում£ ՀՀՃԾ գլխավոր հովանավորներ Ռիկ Նայի, Գագիկ Գյուրջյանի, Ռալֆ Յիրիկյանի և Անտոնիո Մոնտալտոյի ուղերձներում նախաձեռնած գործի կարևորության գիտակցությունը կա, I փուլի հաջող իրագործման խանդավառությունը£ Հին Արտաշատի հնագիտական արշավախմբի ղեկավար Ժորես Խաչատրյանի մանրակրկիտ պարզաբանումները պեղումներից հայտնաբերված գտածոների հազվագյուտ արժեքավորությունից զատ որոշակի պատկերացում են տալիս «Արտաշեսի ուրախություն» կոչված Արտաշատի (Արտաքսատա) երբեմնի ճոխության, ապրելակերպի մասին£ Հին օրերի վերհուշը, անդրադառնալով տեղեկատվական վահանակների բովանդակության մեջ, հայոց պատմության արժեքավոր դասեր է տալիս բոլոր այցելուներին£ Թարմացնելով պատմական հիշողությունը` ժառանգության հանդեպ հատուկ հոգացության անհրաժեշտություն արթնացնում£ ՀՀՃԾ շրջանակներում յուրօրինակ բացօթյա պատմագիրք ստեղծվեց, որի էջերին մանրազնին արտացոլված է Գառնու տաճարի, Գյումրու պատմական միջուկի, Նորավանքի` Գնիշիկաձորի լանդշաֆտով, Խոր Վիրապի և հին Արտաշատի պատմամշակութային բացառիկ նշանակությունը£ Քիչ է դրանց իրազեկվելը£ Այս մասին են խոսում հետագա նախագծերը, որոնք նույն հետևողականությամբ մտադիր են կենսագործել մշակութապահպան մեկենասները: «Սոցիալական պատասխանատվությունն ու մշակութային արժեքների պահպանությունն այսօր ապահովում են մեր հարատևությունը որպես իրապես մշակութային ազգ» կարգախոսով£ Աշխարհին ճանաչելի դարձնելով մեր հինավուրց մշակութային արժեքները` խելամիտ մշակութային մարտավարությամբ զարկ տանք ներկայիս մեր նոր ստեղծագործությունների ծնունդին ու բարձրարվեստ կայացմանը համատարած ռաբիսի որոմախեղդ դաշտում£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ