Մ Շ Ա Կ ՈՒ Յ Թ


Շատերի նման մտածում էի համբերատար լռությամբ հետևել Մայր թատրոնի գեղարվեստական մակարդակի «բարեփոխմանը» միտված միջոցառումների ընթացքին, ապա միայն ծանրութեթև անել դրանց իրական արժեքավորությունը£ «Վերևից», հեղափոխական իրադրություններին հատուկ ժամանակավոր կառավարության կարգավիճակով, ձևավորված նոր գեղարվեստական 17 հոգանոց խորհրդին բավականաչափ ժամանակ էր ընձեռված հիմնարար հայեցակետեր համակարգելու մինչ թատերաշրջանի պաշտոնական բացումը£ Առ այսօր որևէ էական առաջընթացի նախանշան չի նկատվում£ Գուցե իրավական ինչ¬ինչ կարևոր հանգամանքներ նախապես անտեսած լինելու բնականոն հետևանքով£ Գաղտնածածուկ դավադրությամբ, անհայտ ժամանակով (գուցե` անժամկետ, ո՞վ գիտե) զրկվելով գեղագիտական առաջնորդից` սունդուկյանցիները, դեռ չթոթափած «վեր»առաք կազմալուծող ամպրոպի բարոյալքող ազդեցությունը, լծվեցին ստեղծագործական առօրյա հոգսերին£ Կարծես թե հանդարտվեցին պղտոր ջրում ձուկ որսացողների կրքերը£ Փլուզման դեմ ընդվզողները ներամփոփվեցին` գիտակցելով ի «վերուստ» վճռվածի ալոգիզմն ապացուցելու ջանքերի դատապարտվածությունը£ Արմատական «բարեփոխումներից» ճառողները բավարարվեցին Վահե Շահերդյանի ստեղծագործական ազատությունը կապանքված, ներշնչանքի աղբյուրն աղտոտված (փույթ չէ, թե հանիրավի) տեսնելով£ Մայր թատրոնը կոմունալ բնակարանի վերածելու մոլուցքով բռնվածները թեթևացած շունչ քաշեցին, երբ հավաստիացան, որ քոչվորական հերթական արշավանքն, ի վերջո, հիմնահատակ սասանեց 12-ամյա անդուլ տքնանքով վերաշինված թատերական օջախը£ Մազական մարտնչող ցինիզմը վերսկսեց իր հրապարակային լայնամասշտաբ հարձակումները` կրկին խտրություն չդնելով գերնպատակին հասնելու միջոցների միջև£ Ի վերջո երևաց երկրորդ իրավական փաստաթուղթը, ըստ որի Վահե Շավերդյանը այդուհետ, առ 03.01.2009 թ., ստեղծագործելու է բեմադրող ռեժիսորի կարգավիճակով` ստանալով 95 հազար դրամ աշխատավարձ (ի լուր ամենքի հայտարարված 160 հազարն, ըստ երևույթին, ավելորդ շռայլություն համարվեց)£ Արժանապատվորեն դիմագրավելով իրեն բաժին հասած նրբահնար փորձություններին, արհամարհելով չսանձվող հերյուրանքները` վաստակաշատ թատերաշինարարը, հավատարիմ իր թատերապաշտական նկարագրին, նույն եռանդով ծառայում է մայր բեմին` փորձելով պահպանել ստեղագործական ուրույն դիմանկարն ու նորահաստատ ավանդույթները£ Առանց որևէ ակնկալության£ Եթե կուզեք, հենց ի նպաստ սասանված ստեղծագործական մթնոլորտի առողջացման£ Ամենօրյա փորձերի ու ընթացիկ ներկայացումների կանոնավոր ռիթմով, մտահղացած թատերանախագծերի իրականացման նախանձախնդրությամբ£ Նրա ստեղծագործական ճակատագիրը մշուշած դավադիր լռությու նը արգելք չեղավ, որպեսզի պատշաճ տոնականություն հաղորդվի Մուրացանի «Ռուզան» (բեմադրիչ` Վահե Շահվերդյան) և Պերճ Զեյթունցյանի «Ոտքի°, դատարանն է գալիս» (բեմադրիչ` Տիգրան Գասպարյան) բեմադրությունների հոբելյաններին£ Ազգային ինքնագիտակցությունը թմբիրից հանող այս երկու բեմադրությունների ասելիքն անուղղակիորեն շաղկապվում է արցախյան ազատամարտի արթնացրած համազգային շարժման հետ, պատմության հին ու նոր դասերով խրատում£ Առաջին անգամ այս ներկայացումները դիտող հանդիսատեսը ոչ միայն վարակվում է Արցախի դստեր` Ռուզանի ողբերգությամբ ու հայրենանվեր անձնազոհության վեհացնող զգացողությամբ, անքթիթ հետևում Սողոմոն Թեհլերյանի դատավարությանը` Մեծ Եղեռնի անամոք մնացած ցավի գենետիկ կանչին անսալով, այլև հմայվում է բեմադրական տարբեր մտածողությունների նպատակասլաց արտահայտչականությամբ£ Պոետիկ ու ինտելեկտուալ թատրոններին հատուկ հնարքներով մտահղացված, մոտ երկու տասնամյակ Մայր բեմից ներկայացվող թատերախաղերին կենդանություն պարգևող դերակատարումներով£ Ի դեպ, «Ռուզան»-ի հոբելյանական ներկայացումը նորովի առավել ուշագրավ էր. իրարահաջորդ դերակատարներով: Եռակերտ Ռուզանով, երկքանդակ Ներսեհով և Բուրա Նուինով£ Յուրահմա խոսուն խորհրդանիշ միևնույն ներկայացման մեջ` նոր դերասանական հերթափոխի կայացման£ Նաև այսպես կարելի է պահպանել թատերական կենդանի ստեղծագործության երկարակեցությունը£ Ժամանակի պահանջով ինչ¬ինչ սրբագրումներ անելով, ինչպես «Ռուզան»¬ի երիտասարդակազմով տարբերակում£ Երկու ներկայացումների հիմնական արարողներին ՀՀ Մշակույթի նախարարության կողմից շնորհված վարդազարդ պատվոգրերը գոտեպնդող հոգևոր բալասանի արժեք են ձեռք բերում չարագուշակ իրադարձություններից ընկճված սունդուկյանցիների ու Մայր թատրոնի արժանավայել ապագայով մտահոգ ճշմարիտ թատերասերների համար` գուցե «վերևներում» իսկապե՞ս ափսոսեն մշակութային այս օջախի մոտալուտ փլուզման համար ու բարեփոխե՞ն «բարեփոխումը»: Իրականում: Ի նպաստ հինավուրց հայ թատրոնի հարատևության£ Քանի դեռ բաբախում է մայր զարկերակը 12 տարիների իներցիայի զորությամբ:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ