Գուլուզադեն չի° վստահում Ռուսաստանին


- Եթե աշխարհաքաղաքական պայմանները թույլ տան, ապա Ռուսաստանը պատրաստ է նաև Բաքուն զավթել,- հայտարարել է ադրբեջանցի ճանաչված քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն` մեկնաբանելով Կ. Զատուլինի այն թեզը, որ արդեն մշակվել է ղարաբաղյան հակամարտության լուծման փաթեթը, որով նախատեսվում է ճանաչել ԼՂՀ անկախությունը և 7 շրջանների վերադարձը: - Իր եզրակացություններով Կոնստանտին Զատուլինը Ամերիկա չի հայտնագործել: Արդեն վաղուց գոյություն ունի հայ-ադրբեջանական` ղարաբաղյան հակամարտության կարգավորման ծրագիր, համաձայն որի Ադրբեջանը ճանաչում է «ԼՂՀ» անկախությունը` Հայաստանին զիջելով ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլ նաև Լաչինը` փոխարենը ետ ստանալով մեր երկրի 7 գրավյալ շրջանները: Այն փաստը, որ այս ծրագիրը հիմա հակամարտող կողմերին պարտադրում է Ռուսաստանը, խոսում է այն մասին, որ Կրեմլը փորձում է կետեր մտցնել Ադրբեջանի ազատագրված 7 շրջանների ապառազմականացման վերաբերյալ և խաղաղարարների տեսքով այնտեղ ռուսական զորքեր տեղակայել: Գուլուզադեի խոսքերով` պաշտոնական Բաքուն պետք է շարունակի իր արտաքին քաղաքական կուրսը` պնդելով, որ պահպանվի պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը: - Մեր երկրին անհրաժեշտ է նախապես ապահովել ԱՄՆ-ի և Եվրոպայի առաջատար երկրների վճռական աջակցությունը,- եզրահանգել է քաղաքագետը: Որքան խորանում եմ ակունքներն, այնքան զուլալությունն ինձ բերկրանք է պատճառում «... Մեր օրերի լավագույն գեղանկարիչներից Լուսիկ Ագուլեցին սնվում է իր նախնիների պարարտ արմատներից, որոնք, ցավոք, իրենց պատմական Գողթն գավառից բռնությամբ տեղահանվեցին 20-րդ դարի վերջին տասնամյակում: