Բջջայինները` կործանարար


Թբիլիսիում ընթացող խորհրդարանական լսումներում Վրաստանի Զինված ուժերի միացյալ շտաբի պետ Զազա Գոգավան պնդել է, որ վրացական բանակը սարսափելի կորուստներ չի ունեցել, ընդամենը… 168 զինվոր է զոհվել: Ամենազավեշտալին, սակայն, այն է, որ իրենց պարտության մեղքը նա բարդել է… զինվորների մոտ եղած բջջային հեռախոսների վրա: - Ամենամեծ սխալը բջջային հեռախոսների առկայությունն էր: Չէր արգելվել մոբիլային կապից օգտվելը, ինչը և բացասաբար անդրադարձավ հենց զինվորների վրա. նրանք բարոյալքվեցին ու թուլացան,- բացատրել է գեներալը: