Վայրագ պղծողները 


 

Սոսկալի միջադեպը շատերին խելագար հորինվածք կարող է թվալ: Բայց Բենինի մայրաքաղաք Պորտո-Նովոյում կատարվածը բոլորին ցնցեց: Անհայտ բարբարոսներն ավելի քան 100 գերեզման էին պղծել` հանգուցյալների փորոտիքները հանելով և գլուխները կտրելով (տեղեկացրել է BBC-ը):

Նախնական վարկածով` այս սարսափելի պատմության հեղինակները կարող են «վուդու» պաշտամունքի հետևորդները լինել: Բենինում այս կրոնը պետական է, որի հետևորդն է ազգաբնակչության 40 %-ը:

Համարվում է, որ շիրիմները կարող էին այդ կերպ պղծվել` մարդկային օրգաններ ձեռք բերելու ու դրանք վաճառելու նպատակով: Իսկ այդ օրգանները վուդուում օգտագործվում են որպես թալիսմաններ:

Այս միջադեպն առաջին անգամ է տեղի ունենում Բենինում:

Հանգուցյալների հարազատները ցնցված են: Խնդիրն այն է, որ երկրի բնակչության մեծամասնությունը հավատում է, թե մահից հետո մարդը կարող է վերամարմնավորվել: Ու հիմա նրանք տագնապած են, որ մյուս կյանքում իրենց մերձավորները կվերականդանան` առանց գողացված ներքին օրգանների և գլուխների: