Նոր ձկնատեսակ` «Օբամա» 


 

Ամերիկյան նախագահի վարկանիշը հերթական «թռիչքն» է արձանագրել: Նրան նոր պատվի են արժանացրել կենդանաբանները` քաղցրահամ ջրերում հայտնաբերված մանրաձկան նոր տեսակն անվանելով EtheostoΗΖ ObΖΗΖ (հաղորդել է The GuΖrdiΖn-ը): Նախաձեռնության հեղինակները Սենթ-Լուիսկի համալսարանի գիտնականներն են:

Դրանք բավական վտիտ ձկնիկներ են, որոնց արուների երկարությունը հազիվ 5 սմ է: Թեփուկները նարնջա-կապտագույն են, իսկ մեջքին հովհարաձև լողաթևիկ կա` վառ գույնի շերտերով: Այն անատամների դասին է պատկանում:

Ձկներին երկրի նախագահի անունով կոչելը նորություն չէ Ամերիկայում: Նախկինում նման պատվի արժանացել են Բիլ Քլինթոնը, Ջիմի Քարտերը և Թեոդոր Ռուզվելտը: Մեկ այլ ձկնատեսակի էլ փոխնախագահ Ալբերտ Գոռի անունն են տվել: Կենդանաբաններն այս կերպ կամենում են ընդգծել Օբամայի ներդրումը` բնության պաշտպանության ոլորտում:

Նաև անշունչ առարկաներ են կրում Օբամայի անունը: 2008 թ. նրա պատվին անվանափոխվել է Անտիգուա պետության ամենաբարձր Բոգգի լեռը: Մեկ տարի անց Ռումինիայում Օբամա անվանեցին «կրուասան» կոչվող բլիթները: Նիկարագուայում Օբամա անվամբ սիգարներ են թողարկում, իսկ Քենիայում` բջջային հեռախոսներ:

Գնահատանք է. բայց Բարաք Օբամա-անձի՞, թե՞ Միացյալ Նահանգների նախագահի հանդեպ: