Ո՞Վ ԹԱՆԿԱՑՐԵՑ ԳԱԶԸ 


 

Բոլորը պնդում են, որ առայժմ գազի սակագնի թանկացում տեղի չի ունեցել, որ թանկացումը լինելու է մարտ ամսին: Բայց ահա գազալցակայաններում թանկացել է գազը: Այսինքն, մի շարք տնտեսվարողներ և ներկրողներ, պետական թանկացումից առաջ արդեն թանկացրել են գազը` այսպիսով սկիզբ դնելով նախատոնական թանկացումներին: Այս ալիքը կշարունակվի նաև հետո, քանզի, ինչպես ընդունված է, ոչ մի թանկացումից հետո էժանացման միտում չի լինում:

Ոմանք փորձում են գազալցակայաններում գազի գնի թանկացումը պայմանավորել ներկրողների ցանկություններով, ոմանք էլ հակված են պնդել, թե այս ամենն ունի նախընտրական երանգ... Իրականությունը ոչ ոք մեկնաբանել չի կամենում: ՀայՌուսգազարդում ևս որևէ կերպ չմեկնաբանեցին` ասելով, որ իրենք տեղյակ չեն... Տեղյակ չէին և Տնտեսական մրցակցության հանձնաժողովում:

Իհարկե, չենք ուզում հավատալ այս չքմեղացումներին, քանզի ոչինչ հենց այնպես չի լինում, որևէ թանկացում տեղի չի ունենում առանց որոշակի կառույցների հետ համաձայնության: Նշենք, որ Հայաստանի կառավարությունը և ՀայՌուսգազարդը պաշտոնապես հայտարարում են, թե գազի գինը չի փոփոխվել և կազմում է 1000 խմ դիմաց 180 դոլար: Սակայն հարցերին, թե այդ դեպքում ինչով է բացատրվում տարբերությունը ՊԵԿ փաստաթղթերի հետ` չի տրվում հստակ որևէ բացատրություն:  Ո՞Վ ԹԱՆԿԱՑՐԵՑ ԳԱԶԸ