Ինչո՞ւ հանկարծ տկարացավ Յուլիան


Փետրվարի 20-21¬ին Մոսկվայում գազի հիմնախնդիրների լուծում որոնող Յուլիա Տիմոշենկոն, պարզվում է, բանակցությունները վարել է` գրիպից չապաքինված£ Եվ փետրվարի 27¬ին, արդեն իր հայրենիքում, հիվանդությունն այնքան է սրացել, որ նրան աշխատավայրից հիվանդանոց են տեղափոխել£ - Նա փորձում էր աշխատանքի գնալ, բայց հենց աշխատանքի վայրից նրան հիվանդանոց են տեղափոխել,¬ ասել է նրա տեղակալը£ Ավելին, փետրվարի 25¬ին գրիպը նրան չի խանգարել, շնորհավորել նախագահ Վիկտոր Յուշչենկոյի ծննդյան օրը£ Բայց անցյալ չորեքշաբթի նրա առողջությունը կտրուկ վատթարացել է… երբ հրավիրվել է Յուշչենկոյի մոտ` բացատրություն տալու պարտքերի պատճառով Ռուսաստանից գազամատակարարման ծավալների կրճատման համար£ Ուկրաինայի նախագահի հետ այդ հապշտապ հանդիպման շարժառիթը նախօրյակին հրապարակված պաշտոնական Մոսկվայի նոր վերջնագիրն էր£ «Գազարդ»¬ի ներկայացուցչի խոսքերով` ստացած գազի դիմաց տևական չվճարումների բոլոր խնդիրները չկարգավորելու և համապատասխան փաստաթղթեր չստորագրելու դեպքում, 2008 թ. մարտի 3¬ից Ուկրաինա մատակարարվող գազի ծավալները կրճատվելու են 25 %¬ով£ «Անարդարության օրենքով»` այս հայտարարությունն արվել էր այն բանից հետո, երբ Յուշչենկոն Տիմոշենկոյին հանձնարարել էր պարտքերի մարման շուտափույթ լուծում գտնել… Յուլիան հայտնվել է հիվանդանոցում, և խնդիրը երկրի նախագահի հետ քննարկել է փոխվարչապետ Ալ. Տուռչինովը£ Իսկ նման իրավիճակը ձեռնտու չէ Տիմոշենկոյի համար. ի վերջո, ընտրությունների նախօրյակին Նախագահը կարող է արմատական միջոցներ ձեռնարկել£ Փորձագետները չեն բացառում, որ Ռադայի աշխատանքները կարող են վերսկսվել այն պահին, երբ կկասեցվի երկրի կառավարության, այդ թվում` նրա ներկա ղեկավարի գործունեությունը£ Սա` անցյալ հինգշաբթի: Եվ նույն օրը «Գազարդ»-ի հետ բանակցելու համար Մոսկվա մեկնած "ծՈՒՑՏչՈջ ձՍՐՈՌվօ" վարչության ղեկավարի առաջին տեակալ Իգոր Դիդենկոյին այլ անակնկալ էր սպասվում: Անակնկալ բացահայտում Տիմոշենկոյի որոշման` հնարավորինս երկարաձգել վճարման ժամկետը: Իսկ մարտի 1-ին արդեն, Յուլիա Վլադիմիրովնան, ափսոսանք հայտնելով, որ երկու երկրների նախագահների` փետրվարի 12-ի որոշումները չեն կատարվում (ի դեպ` իր ղեկավարած կաբինետի մեղքով), որոշել է հերթական անգամ վերանայել դրանք: Որոշել է ու… «ոչնչացրել» "ձՍՐթՈջ-նվպՐչՏ" ընկերությունը. - Մարտի 1-ից մենք հստակ որոշում ենք կայացրել, որ ոչ մի "ձՍՐթՈջ-նվպՐչՏ" չի լինելու: Որպես տնտեսավարող սուբյեկտ, նրա գրանցումը չեղյալ կհայտարարվի, և այդ ընկերությունը կզրկվի գազի իրացման լիցենզիայից: Մարտի 1-ից Ուկրաինայում այդ կազմակերպությունը գոյություն չի. ունենա: Ինչպես սրամտել են լրագրողները` Յուլիայի հարբուխն իսկապես բարդություններ է առաջացրել: