ՄԱՐԻԱՄ ԱՍԼԱՄԱԶՅԱՆ ¬ 100 Շրջափուլերի անմերժելի հրամայականով


Մշակութային միջոցառումներով գերհագեցված տարեվերջյան շրջապտույտում գրեթե աննկատ անցավ Հայաստանի ժողովրդական նկարչուհի Մարիամ ԱՍԼԱՄԱԶՅԱՆԻ մեկդարյա տարեդարձի նշանավորումը£ Մեղմ ասած` ընտանեվարի համեստ ու անշուք£ Ակտիվորեն ներգրավված լինելով լարված ընթացաշարում` ինքս էլ ակամա մեղանչեցի£ Կտրուկ մերԺելով հիշարժան տարեթվերն ու անհատներին ժամանակին ու պատշաճ կերպով կարևորելու անհրաժեշտության գիտակցությամբ չներթափանցված աշխատաոճը£ Պետական և` ոչ պաշտոնական£ Հիմա, փոքր¬ինչ հապաղումով, հատկապես անիրազեկներին, ուզում եմ մատնացույց անել նրա տեղը հայ կերպարվեստում£ Երկվորյակներն իրենց նկարագրով, հետաքրքրություններով ու ապրած կյանքով գուցե թե այնքան նման չլինեն իրար, որքան Ասլամազյան քույրերը` Մարիամն ու կրտսերը` Երանուհին£ Ծննդավայրից` Կարսի մարզի Բաշ-Շիրակ գյուղից գաղթի ճամփեքով հասել են Երևան, 1929¬ին ավարտել գեղարվեստաարդյունաբերական տեխնիկումը, մասնագիտական հմտությունները զարգացրել Լենինգրադում£ Ստեղծագործելով հայ կերպարվեստի խորհրդային հիմնափուլում` ակտիվորեն ներգրավվել են սոցիալիստական կացութաձևի շինարարությունն իրագործող ժողովրդական լայն զանգվածների հոգևոր¬գաղափարական գիտակցության ամրապնդմամբ£ Հավատարիմ հայրենի բնության գույներին, ժողովրդական ստեղծագործության կերպարներին, երաժշտության ռիթմերին` վրձնել են օրվա հրամայականով ներշնչված կտավներ£ 1939-40 թթ. միասին մի շարք պաննոներ են նկարել Մոսկվայի հանրահայտ Համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսի հայկական տաղավարի համար£ Նույն` 1965¬ին, արժանացել ժողովրդականի և վաստակավորի կոչումների£ Դուրս չգալով ժամանակի շավղից` այդուհանդերձ կարողացել են պարզորոշ արտացոլել իրենց նախասիրությունները տարբերակված ձեռագրերով£ Եվ մնայուն արժեքներ ստեղծել բնապատկերային ու նատյուրմորտային ժանրերում£ Ս. Առաքելյանի ու Ս. Աղաջանյանի, Կ. Ս. Պետրով-Վոդկինի ու Ա. Ի. Սավինովի արվեստանոցներում թրծված Մարիամ Ասլամազյանի անհատականությունը ի հայտ է եկել դեկորատիվ գունանկարչության բնագավառում£ Զբաղվել է նաև խեցեգործությամբ£ Արվեստագետի նրա դիմագծին հատկանշական են Մեծ Հայրենականի տարիներին ստեղծած մի շարք ժանրային կոմպոզիցիաներ` «Հերոսի վերադարձը» (1943), «Հերոսի երգը» (1944), «Հերոսի հարսանիքը» (1945)£ Կատարման արվեստով աչքի են ընկնում «Հայաստանն այսօր» (1969), «Նամակ ռազմաճակատից» (1970) բազմաֆիգուր կոմպոզիցիաները, «Քրդուհի Ռահմատի դիմանկարը» (1940), «Տատիկի դիմանկարը» (1942), «Լուրեր ռազմաճակատից» (1943)£ 1955¬ից Ասլամազյան քույրերի լավագույն աշխատանքները ընդգրկվում են Տրետյակովյան պատկերասրահի մշտական ցուցանմուշներում£ Մարիամ Ասլամազյանին հռչակավոր մշակութային օջախի այցելուները ճանաչում են «Հայկական նատյուրմորտ» (1955), «Ծաղկող կարմիր կակտուս» (1957), «Ռուսական նատյուրմորտ» (1966) նկարներով£ Բազմազան է նրա թեմատիկան, ինչի վկայություններից է նաև Հնդկաստանին նվիրված ստեղծագործությունների ցուցահանդեսը, որի համար նկարչուհին 1970¬ին արժանացել է Ջ. Ներուի անվան մրցանակի£ Խորհրդային կարգերի հիմքերի ամրացմանը նպատակաուղղված գաղափարախոսական հստակ կողմնորոշում ունեցող, աշխարհի քարտեզի մեկ¬վեցերորդ մասը զբաղեցնող հզոր (ավաղ` երբեմնի…) պետության արվեստին ներկայացրած կոնկրետ պահանջների բերումով, մասնավորապես իրադարձային ժամանակահատ վածներում, Ասլամազյանի կտավներում էլ նկատվել են սխեմատիզմի, թույլ կերպարայնության արտահայտություններ£ Հնարավոր լիներ մեր օրերում արվեստի միջոցով համանման ազդեցություն ունենալ ժողովրդական լայն զանգվածների քաղաքացիական գիտակցության բարձրացման վրա` այսքան շարունակական չէին լինի «անցումային» պիտակված, հավերժական թվացող մեր ապրած օրերին պատուհասած արհավիրքները£ Այնպես որ, պետք չէ մոլեռանդորեն մռայլ գույներով ուռճացնել որդեգրած գաղափարախոսական հավատամքին հարիր կենսակերպի հաստատման հետևողականության բացասական կողմերը£ «Տոտալիտար ռեժիմ», «երկաթե վարագույր», «գաղափարախոսական պարտադրանք»,«մարդու ազատությունների սահմանափակում, ոտնահարում» հետին գնահատությամբ£ Ավելի ազա՞տ է այսօր ստեղծագործող անհատն ամեն տեսակ սոցիալ-հասարակական, գաղափարական կապանքներից£ Մարիամ Ասլամազյանի նկարչական ձիրքն ու հակումներն ամենևին էլ չեն խեղաթյուրվել «ռուսական կայսրության լծի» ներքո£ Ստեղծագործելով խորհրդային երկրում` նա, քաղաքացիական պարտքի ընդգծված զգացումով, իր վրձնով է ձևավորել ճակատագրական շրջափուլերի օրախնդիր կարևորությունը` նպատակ ունենալով ազնվացնել ու գեղեցկացնել ժամանակակիցների մարդկային նկարագրերը, իմաստնացնել ու մղել համընդհանուր բարեկեցության ու երջանկության գիտակցված հաստատմանն ու պահպանմանը£ Միաժամանակ` նկարել է իր ներաշխարհին հոգեհարազատ գործեր£ Սա° է արվեստագետի ազատության ճշմարիտ պատկերը£ Իսկական արվեստագետը պարտավո°ր է մտահոգվել ապրած օրերի մարդասիրական բովանդակությամբ£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ