Հայեր, միացե°ք, միացեք, հայե°ր


Այսպես կոչված հետընտրական հուզումներն ակամա ստվերեցին մեր զարթոնքի փետրվարյան շարժման 20-ամյա տարելիցը, ինչն իսկական հոբելյան կարող էր լինել£ Ճշմարիտ մտավորականները, սակայն, անկարելի էր, որ շրջանցեին այն£ Եվ յուրաքանչյուրը յուրովի անդրադարձավ 1988¬ի արդարացի պոռթկումներին£ Հայաստանի Ազգային Գրադարանի «Վերնատուն» սրահում նույնպես վայելուչ նշվեց Ղարաբաղյան շարժման քսանամյակը£ Շարժում, որը ժողովրդին, ազգային բախտորոշ պահին, հիրավի, համախմբեց£ Դրան հաջորդեցին Սումգայիթի ջարդերն ու Արցախի գոյամարտը£ Այո°, պատերազմն անխուսափելի էր, քանի որ քաջ գիտակցում էինք, թե թուրքերը ազգի բնաջնջման ինչպիսի դաժան, քստմնելի միջոցների են տիրապետում£ Կռվի դաշտ էին մեկնում առանց ծննդավայրի խտրականության, որովհետև ոգին նույնն էր, առաջնորդողը մեկն էր` հայրենասիրութ յունը£ Արյան գնով ինքնամոռաց պայքարում էին անհավասար ուժերով, բայց և չէին հուսալքվում£ Մահվանն ընդառաջ քայլող անձնվեր գործիչների անկոտրում կամքի շնորհիվ հայերը փառահեղ հաղթանակ տոնեցին£ Հայաստանը պատմության էջերում այլևս չի ներկայանա խղճուկ ու խամրած գույներով£ Ինքնապաշտպանությամբ ազգի պատիվը վայր չդնելու սուրբ գործում` անմահացան նվիրյալներ Սպարապետ Վազգեն Սարգսյանը, Մոնթե Մելքոնյանը, Վիտյա Այվազյանը, Դուշման Վարդանը, Գեղազնիկ Միքայելյանը և էլի շատ քաջ հայորդիներ£ Ճանաչված մտավորականները, երիտասարդները, լրագրողներն այդօր կրկին հիշում էին հերոսական դրվագները, խնկարկում նահատակների հիշատակը£ Պատերազմական օրերին իր հրապարակումներով պայքարող, Սումգայիթի ջարդերը հնարավորինս հանգամանորեն լուսաբանած լրագրող, արձակագիր Բակուր Կարապետյանը նշեց` մեր երկրում ռեպորտաժային, պատերազմական լրագրության ժանրերը թույլ են և անուշադրության են մատնված£ Եվ դա այն դեպքում, երբ լավ կազմակերպված տեղեկատվական պատերազմի միջոցով հակառակորդ երկիրը ընտրությունների ժամանակ իր թեկնածուն կարող է ունենալ քո երկրում` պետության հիմքերը խարխլելու նկատառումով£ Հավաքի առաքելությունը հիմնավորեց Գուսան Հայկազունու «Հայե°ր, միացե°ք, միացե°ք հայե°ր» բոլոր ժամանակների համար արդիական կոչ դարձած ակտուալ երգի հեղինակային կատարումը` հոգեկան ջերմություն հաղորդելով ներկաներին£ Վերջինիս հավաստմամբ` «Գետաշեն», «Հայե°ր, միացե°ք» երգերը չէին ծնվի, եթե չլիներ Արցախյան շարժումը, որի ակտիվ մասնակիցն է եղել ինքը£ «Հավերժախոս Պանթեոն» գրքի հեղինակ Սասուն Գրիգորյանը հայրենասիրական իր բոցաշունչ ելույթում բարձրաձայնեց, որ Սումգայիթի ջարդերը 1915 թ. ցեղասպանության տրամաբանական շարունակությունն էին` ազերիների կողմից իրագործված£ Ապա ավելացրեց. - Օսմանցու հարևանությամբ ապրողը զենքը պետք է վայր չդնի£ Հիշարժան է նաև գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանի մեկնաբանությունը£ Նրա տեսանկյունից Ղարաբաղյան շարժումը դեռևս 1920-ականներից է սկսվել£ Սա ավելի շուտ Արցախյան ազատամարտի 20-ամյակն է, որի ժամանակ ուսուցչուհին ավտոմատը ուսին գնում էր դասի£ Ուստի այս միջոցառման մեխը ապագա սերնդի մեջ անձնուրաց հայրենասիրություն սերմանելն է, քանի որ ոմանք, ցավոք, իրարից զատում են Արցախ-Հայաստան միասնական հավերժականությունը£ Մեր հարցին, թե ինչպես է հայ մտավորականը գնահատում ազգի` քսանամյա վաղեմություն ունեցող միասնականության և այսօրվա հետընտրական երկճյուղման զուգահեռը, Դավիթ Սարգսյանը ցավով է փաստում. - Ցավոք սրտի, մենք այն մեծաքանակ ազգը չենք, որպեսզի մեզ թույլ տանք պառակտվելու, նույնիսկ` մեկ հայի քիթը արյունելու£ Իսկապե°ս, հրատապ խնդիր է խաղաղության վերականգնումը քաղաքականացված հասարակության ներսում, քանզի փողոցում քայլող երիտասարդ հայուհիները նույնիսկ քաղգործիչ ների անուններով ածականներով են միմյանց դիմում` իրար հետ շփվելիս£

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ