Միքայել Հարությունյանի այցը Վրաստանի Հանրապետություն


Ս.թ. փետրվարի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Մ. Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց Վրաստանի Հանրապետության պաշտպանության նախարար պրն. Դավիթ Կեզերաշվիլու հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին տարածաշրջանային անվտանգությանը, երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացման նպատակով պայմանագրաիրավական բազայի ստեղծման հրատապ անհրաժեշտությանը, պաշտպանական բարեփոխումների ոլորտում փորձի փոխանակման համագործակցությանը վերաբերվող հարցեր: Վրաստանի արտգործնախարար Դավիթ Բակրաձեի հետ հանդիպմանը կողմերը փաստեցին ինչպես Վրաստանի,այնպես էլ Հայաստանի ներքին կայունության անհրաժեշտությունը տարածաշրջանի անվտանգության ամրապնդման գործում: Պաշտպանության նախարար Մ. Հարությունյանը ծաղկեպսակ դրեց Վրաստանի անկախության, տարածքային ամբողջականության և միասնության համար ընկած հերոսների հուշահա մալիրին: Մ.Հարությունյանը երկուստեք ուսանելի է համարում Հայաստանի և Վրաստանի փորձը խաղաղապահության ոլորտումՄ.Հարությունյանը երկուստեք ուսանելի է համարում Հայաստանի և Վրաստանի փորձը խաղաղապահության ոլորտում Ս.թ. փետրվարի 29—ին, Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը և նրա գլխավորած պատվիրակության անդամներն այցելեցին հատուկ նշանակության բրիգադ, եղան զորանոցներում, ծանոթացան զինծառայողների կենցաղային պայմաններին: Պատվիրակության անդամները ծանոթացան նաև բրիգադի գործունեությանը, ինչն ընդգրկում է խաղաղապահության բնագավառը, սպառազինության տեսակներին, այցելեցին կրակադաշտ: Պատասխանելով լրագրողների հարցերին` ՀՀ պաշտպանության նախարարը նկատեց, որ բավականին աշխատանք է կատարված և հնարավոր համարեց համագործակցությունը խաղաղապահության ոլորտում: Նշելով, որ Հայաստանի զինված ուժերում ևս ընթանում են խաղաղապահ բրիգադի կազմավորման աշխատանքներ` Միքայել Հարությունյանը կարծիք հայտնեց, որ ձեռքբերումներն այս ոլորտում կարող են երկուստեք ուսանելի լինել: Նույն օրը պաշտպանության նախարար Մ.Հարությունյանը հարցազրույց տվեց Վրաստանի պաշտպանության նախարարության հասարակության հետ կապերի դեպարտամենտի ներկայացուցիչներին: ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ` պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ` գնդապետ Սեյրան Օհանյանի դիմումը ՀՀ քաղաքացիներին Սիրելի° հայրենակիցներ, Մայրաքաղաքում երեկ տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետևանքով և առաջնորդվելով մեր երկրում կայունությունը վերականգնելու և մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու հրամայականով` Հայաստանի Հանրապետության Նախագահը, Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությամբ, մարտի 1-ից Երևան քաղաքում հայտարարել է Արտակարգ Դրություն: Արտակարգ Դրությունն, ի թիվս այլ խնդիրների, ենթադրում է նաև հանրահավաքների, երթերի և այլ զանգվածային միջոցառումների կազմակերպման և այդ միջոցառումներին մասնակցության ժամանակավոր արգելում: Որպես Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ` դիմում եմ բոլոր մեր համաքաղաքացիներին` խնդրելով զերծ մնալ Արտակարգ Դրությամբ նախատեսված արգելքները շրջանցելու փորձերից, հանդես բերել բարձր քաղաքացիական գիտակցություն և ըմբռնումով մոտենալ պետության, այդ թվում մեր զինված ուժերի կողմից Արտակարգ Դրությամբ պայմանավորված միջոցառումների իրականացմանը: Կուզենայի նաև նախազգուշացնել բոլոր քաղաքացիներին, որ ցանկացած փորձ` ներգրավվելու Արտակարգ Դրությամբ արգելված միջոցառումների կազմակերպմանը կամ մասնակցութ յանը ՀՀ զինված ուժերի կողմից անմիջապես արժանանալու է համարժեք և խիստ հակազդեցության` դրանից բխող բոլոր հետևանքներով: Խնդրում եմ, մասնավորապես զերծ մնալ Երևան քաղաքում թեկուզև փոքր խմբերով հավաքվելու փորձերից: Նմանատիպ ամենափոքր կասկածների դեպքում անգամ ՀՀ զինված ուժերը պարտավոր են Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված համապատասխան միջոցներ ձեռնարկել օրինազանցների նկատմամբ: Սիրելի° հայրենակիցներ, Մեկ անգամ ևս կուզենայի նշել, որ ՀՀ զինված ուժերն իրենց գործողությունների հիմքում ունեն երկրի կայունությունը վերականգնելու և մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու նպատակ և գործելու են այդ նպատակին ուղղված բոլոր օրինական միջոցներով: ԳՆԴԱՊԵՏ Ս.ՇԱՀՍՈՒՎԱՐՅԱՆ