Արտը` խախուտ, մահանեն` կարկուտ


Այս տարվա ձմեռը յուրօրինակ լակմուսի թուղթ դարձավ քաղաքն իր ենթակառուցվածքներով կառավարողների համար: Բնությունը մեզ տեսանելի ու հասկանալի դարձրեց, թե որքանո՞վ էին պատրաստ կառավարելու իրենց կառավարելիքը, երբ բնությունը կառավարման ստանդարտներից նրանց մի փոքր դուրս դրեց: Ու թեև, ինչպես միշտ, մինչ ձմռան գալը մի լավ թմբկահարեցին, թե բոլոր ուղղություններով նախապատրաստվել ենք, ու հարց ու հարցեր չկան, բայց հարցեր եղան, էն էլ ինչքա՜ն եղան: Բնակելի շենքերի հետ դպրոցներն էլ կորան ջրի մեջ. ջրագծեր էին, որ պայթեցին, ծեփեր էին, որ թափվեցին, քանդվեցին ու վար եկան: Համակարգն ի զորու չեղավ շարունակել ուսումնական բնականոն գործընթացը: Սա որքան տխուր, նույնքան ուսանելի դաս պիտի լինի հանրակրթության կազմակերպիչների և հանրակրթությանն աջակցողների համար: Այսօր ոլորտի պատասխանատուները ինքնաքննադատաբար դա խոստովանում են և հետն էլ խոստանում, որ`