Սնունդը` պատիժ


 

Ազատազրկման վայրերում սննդի խնդիրը բազմաթիվ դատական քննարկումների թեմա է դարձել: Ամերիկյան շատ բանտերում կալանավորներին այնքան անորակ կերակուր ներ են հրամցնում, որ դա կարող է լրացուցիչ պատիժ համարվել դատապարտվածների համար:

Այսպիսի ահազանգ է հնչեցրել TiΗe IdeΖs հրատարակությունը: Մասնավորապես, դաշնային վճռաբեկ դատարան է դիմել Միլուոկիի բանտերից մեկի մի կալանավոր` խնդրելով պարզաբանել, թե իրենց տրվող սննդի որակը կարո՞ղ է խախտել սահմանադրությունը: Նա պատմել է, որ 2 օրում ինքը նիհարել է ավելի քան 6 կգ-ով, սրտխառնոց ունի և ստամոքսի ցավեր: Դատարանը ստիպված է եղել հաստատել նրա հայցի ճշմարտացիությունը:

Չմոռանանք, որ խոսքն Ամերիկայի մասին է, ուր անգամ պատիժ կրող հանցագործն առողջ սնունդ պահանջելու իրավունք ունի: Հետո՞ ինչ, որ մեզանում ամենաազնիվ քաղաքացիներն իսկ անկարող են իրենց արդար վաստակով գնած անորակ սննդի, խաբեությունների դիմաց հատուցում պահանջել:

Ուղղիչ հաստատություններից մեկում կատարված ստուգումների արդյունքում արձանագրվել է, որ ճաշի մեջ օգտագործվել է ավտովթարի ենթարկված կենդանու միս: Իսկ Արիզոնայի մարզերից մեկի շերիֆը տեղեկացրել է, որ իր գերատեսչության ենթակայության բանտում սննդի ինքնարժեքը կազմում է ընդամենը 15-40 ցենտ: Չիկագոյում հրատարակվող հանդեսներից մեկում էլ նկարագրվել է Կուկի բանտի ճաշարանից ստացված տպավորությունը:

- Այն, ինչն այնտեղ միս են անվանում, ավելի շատ նման է ինչ-որ բանի, որը բժշկական քոլեջներում հերձում են փորձերի ժամանակ: Դա այնքան տհաճ տեսք ունի, որ ակամա կծկումներ է առաջացնում:

Ուշագրավ մի ընդվզում ևս. բանտարկյալներն իրավունք չունեն պահանջելու, որ իրենց օրաբաժնում նրբախորտիկներ (դելիկատես) ներառեն` չնայած սահմանադրությամբ ամրագրված է, որ ազատազրկման վայրերում կալանյալները չպետք է կորցնեն իրենց առողջությունը:

Սննդի որակի հիմնախնդիրն առկա է նաև եվրոպական երկրներում: 2011-ին բրիտանական լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ Շոտլանդիայի բանտերից մեկում մարդասպանության համար դատապարտված մի տղամարդ դավանափոխ է եղել և ընդունել իսլամը` լավ օրապահիկ ստանալու համար: