Չհասցրեցին


 

Ֆրանսիայում օրերս ձերբակալված իսլամիստներից ոմանք ծրագրել էին հափշտակել մի քանի անձանց. այդ թվում` «հրեական անվամբ» Լիոնի դատավոր Ալբեր Լևիին (տեղեկացրել է AFP-ն):

Երկրի ներքին հետախուզության կենտրոնական վարչության ղեկավար Բեռնար Սքվարչինին շաբաթ օրը հաղորդել էր, որ ձերբակալվել են իսլամիստներ, ովքեր ընդգրկված են կրոնական դաժան դաստիարակություն իրականացնող խմբերի մարզումներում: Նրանց մի մասը «Ֆորսան Ալիզա» արգելված կազմակերպության անդամներ են:

Le FigΖro-ի տվյալներով` մահափորձի կասկածանքով կալանվածների մեջ է այդ խմբավորման ղեկավար Մոհամեդ Աշամլանը: Եվս 19 իսլամիստներ ձերբակալվել են Ֆրանսիայի տարբեր քաղաքներում. իհարկե` նաև ահաբեկչության էպիկենտրոն դարձած Թուլուզում:

Ի դեպ, իշխանությունները երկու օր առաջ երկրից արտաքսել են 5 արմատական մուսուլման քարոզիչների, ովքեր ծագումով Ալիժիրից, Մալիից, Սաուդյան Արաբիայից և Թունիսից են:

Փաստորեն նորաձևության ու արվեստների երկիր Ֆրանսիան ահաբեկչական խմբավորումների յուրատեսակ կենտրոն է դարձել: Ասել է թե` հանցավոր նկրտումների թիրախ: