ԵՎ ԴՈ˜՞Ւ, ԱԼԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


 

Ինչպես հայտնի է,  ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության զորքերի հրամանատար Գարեգին Գաբրիելյանի պաշտոնանկության պատճառը նրա թույլ տված չարաշահումներն են: Այս մասին այսօր գիտեն շատերը, ՀՔԾ-ն հարուցել է քրեական գործ և սկսվել է նախաքննությունը: Այստեղ, իհարկե, արտառոցն այն է, որ նման բարձրաստիճան պաշտոնյան է մեղադրվում ապօրինի զենք-զինամթերք պահելու և իրացնելու մեջ:

Առավել արտառոց է, որ, ըստ մեր ունեցած տեղեկությունների` այս պատմության մեջ հիշատակվում է նաև նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի անունը: Ըստ որոշ չճշտված տեղեկությունների, Ալիկ Սարգսյանը համագործակցել է Գարեգին Գաբրիելյանի հետ, նրա համար «տանիք» հանդիսացել: Ասում են, որ այս տեղեկությունը խիստ զայրացրել է նախագահ Սերժ Սարգսյանին, սակայն երկրում կայունության պահպանման համար նա հրահանգել է առայժմ հանգիստ թողնել Ալիկ Սարգսյանին: Եթե տեղեկությունները մոտ լինեն ճշմարտությանը, ապա Ալիկ Սարգսյանն ինքը պիտի հրաժարական տա նախագահի խորհրդականի պաշտոնից, որպեսզի այս օրերին շատերի ուշադրությունը չսևեռվի նախագահականին: Բայց արդյո՞ք Ալիկ Սարգսյանն ինքնակամ կհեռանա նաև նախագահականից: