Անկեղծություն` հուշագրությամբ


Ջորջ Բուշ¬կրտսերի տիկնոջ` «մաքուր սրտով» հուշագրությունն առաջիկա օրերին վաճառքի կհանվի£ Նախկին Առաջին տիկինն այս գրքում առաջին անգամ մանրամասներ է ներկայացրել իր պատանության տարիներից ու ընտանեկան կյանքից£ Նա հերքել է տարածված այն շշուկները, թե ինքը մտադիր է եղել ամուսնալուծվել Բուշից` նրա հարբեցողության պատճառով£ Բայց նաև խոստովանել, որ ամուսնու ալկոհոլասիրությունը լրջորեն բարդացրել է իրենց ընտանեկան հարաբերությունները. ճաշից առաջ` վիսկի, ճաշի ժամանակ` գարեջուր, ճաշից հետո` բրենդի… Լորա Բուշն անդրադարձել է նաև ամուսնու հետ Գերմանիա կատարած այցելությանը. ամերիկյան պատվիրակության 1 տասնյակից ավելի անդամներն այստեղ հանկարծ տկարություն են զգացել ու ստիպված են եղել մնալ անկողիններում£ Ջորջ Բուշն անգամ չի կարողացել ներկայանալ կարևոր մի հանդիպման, իսկ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի հետ բանակցությունների ժամանակ նույնիսկ չի կարողացել նստած տեղից բարձրանալ` ֆրանսիացի իր պաշտոնակցին ողջունելու համար£ Նույն առիթով Սպիտակ տան վարչակազմը հայտարարել է, որ Նախագահի մոտ ինչ¬որ վարակ է հայտնաբերվել£ - Մենք այդպես էլ չիմացանք` ուրիշ հիվանդացողներ էլ եղել էին, թե՞ մեր պատվիրակությունը միակն էր, որին գաղտագողի կպել էր վարակը,¬ նշել է տիկին Բուշը£ Նա տեղեկացնում է նաև, որ բրիտանական թագաժառանգ Ուելսի Չառլզը կարևոր ընդունելություններին ներկայանում է թունդ խմիչքների տափաշշով` ֆրակի գրպանում թաքցրած… Ի դեպ, մինչև տարեվերջ իր հուշերի գիրքն ընթերցողին կհանձնի նաև ԱՄՆ¬ի էքս-նախագահ Ջորջ Բուշ¬կրտսերը£