Կհաղթի՞ Լուժկովը


Անուղղելի ամենախոս Վլ. Ժիրինովսկին պետք է Մոսկվայի իշխանություններին 1 միլիոն ռուբլի վճարի` ի հատուցումն իր այն արտահայտությունների, որ մայրաքաղաքի կառավարությունը «կոռուպցիայի աղբյուր է» և «երկրի զարգացման արգելակ»£ Անցյալ շաբաթ Մոսկվայի Սավելովսկի դատարանը Ժիրինովսկու դեմ մոսկովյան կառավարության հայցով որոշում է ընդունել. Ռուսաստանի լիբերալ¬դեմոկրատական կուսակցության առաջնորդը Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովին և կառավարությանը 500.000¬ական ռուբլի պետք է վճարի£ Քաղաքական գործիչը հեռուստաեթերում մայրաքաղաքի կառավարությանը որակել է որպես «մոսկովյան մաֆիա»` հայտարարելով, որ «այդ ամենը պայմանավորված է մեկ մարդով` Մոսկվայի քաղաքապետով»£ Դե, քաղաքապետարանն էլ իր հասցեին այդ վիրավորանքը գնահատել է 2,5 միլիոն ռուբլի£ Որպես բարոյական վնասի հատուցում, գումարից բացի, պահանջվել է նաև կենտրոնական բոլոր հեռուստաալիքներով հերքում հնչեցնել£ Դատարանն, իհարկե, հայցը բավարարել է մասնակիորեն` «ընդամենը» 1 մլն£ Ժիրինովսկու ներկայացուցիչ Ս. Բելյակը դատընթացին չի մասնակցել և կայացված որոշումն անվանել է «անարդարադատ»£ Նա ասել է, որ առաջիկայում այդ որոշումը գանգատարկելու է վճռաբեկ ատյանում£ Իր պաշտոնավարման 17 տարիների ընթացքում Յու. Լուժկովը շահել է շուրջ 50 հայց£ Իսկ Ժիրինովսկու վճարելիք գումարը ռեկորդային է£ Մինչ այս` ամենամեծ տուգանքը պահանջվել է Բորիս Նեմցովից. 500 հազար ռուբլի` Լուժկովին և 40 հազար` նրա կնոջը` Ելենա Բատուրինային£ Պատճառը «Լուժկով. արդյունքներ» նեմցովյան զեկուցումն է եղել£ Բատուրինան պահանջել է հերքել հետևյալ արտահայտությունը. «Բատուրինային այս կամ այն տարածքի կառուցապատման իրավունք տվող Մոսկվայի կառավարության որոշումների և կարգադրությունների մեծամասնությունում «Ինտեկո» ընկերությունն արտոնություններ է ստանում, որոնք նրան ազատում են մոսկովյան բյուջեին վճարումներ կատարելու պարտականությունից£ Լուժկովի կառավարության որոշումների հաշվին խնայված միլիոնավոր դոլարները Բատուրինայի (քաղաքապետի կնոջ) բիզնեսի համար են»£ Դատարանը, սակայն, պահանջել է հերքել միայն այն պնդումը, որ «Շատ մոսկվացիների համար վաղուց գաղտնիք չէ, որ կոռուպցիայով շաղկապված են մոսկովյան իշխանության բոլոր մակարդակները£ Մեզ ակնհայտ է, որ մոսկովյան չինովնիկների համար ապականիչ օրինակ են Յու. Լուժկովն ու նրա կինը»£ Սրա դիմաց որպես բարոյական վնասի` հատուցում, պահանջվել էր 5 մլն ռուբլի, բայց դատարանն այդ վնասը գնահատեց 500 հազար£ Այն ժամանակ վճռաբեկ գանգատ ներկայացրել էին թե° Նեմցովը, թե° Լուժկովը£ Այո°, Լուժկովը պարտվել չի սիրում£ Իսկ Ժիրինովսկի՞ն…