Քաղաքական շպարները մաքրվում են


Բոլշևիկներն սկզբում ասում էին, թե համաշխարհային պրոլետարիատի առաջնորդին աշխարհին նվիրել է ռուս ժողովուրդը£ Պատմում էին, թե նրա հայրն աղքատ ընտանիքից է, բայց համառորեն լռում էին նրա մայրական կողմի մասին` գիտնականներին արգելելով ուսումնասիրություններ կատարել այդ ուղղությամբ£ Ուլյանովների տուն-թանգարանի հետ համագործակցող գերմանացի Գյունտեր Կրուզեի շնորհիվ արհեստավարժ հեղափոխականների ծագումնաբանությունն ուսումնասիրվել է մինչև 17¬րդ դարը` ի հայտ բերելով Վլ. Իլյիչի գերմանական, շվեդական ու հրեական արմատները, ինչպես նաև նրա նշանավոր ազգականներին£ Օրինակ, Լենինի մոր քեռին` Կարլ Գրոսշոֆպը, եղել է Ռուսաստանի ֆիննախարարության արտաքին առևտրի դեպարտամենտի տնօրեն£ Մեկ այլ ազգականը` Ռիխարդ Վայցզեկերը, 1980-ականներին ԳՖՀ¬ի նախագահն էր... Որքան էլ ժամանակը նսեմացնի Հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդի կերպարը, միևնույն է` իր ծննդավայր Ուլյանովսկում նշվում են նրա հոբելյանները£ Այս ապրիլին, օրինակ, Լենինի ծննդյան 140-ամյակի առթիվ բացված ցուցահանդեսում ներկայացվել են 10-նամյակներ շարունակ արխիվներում նիրհող գաղտնազերծված փաստաթղթեր£ Պարզվում է` գիտնականներն առ այսօր նոր փաստեր են հայտնաբերում առաջնորդի կենսագրության էջերում£ Դիցուք` որ Վլադիմիր Իլյիչը Պյոտր Չայկովսկու հեռավոր ազգականն է£ ԽՍՀՄ պաշտպանության ժողկոմ Կլիմենտ Վորոշիլովի դիմանկարն Ուլյանովսկում հայտնվել է մասնավոր ինչ¬որ հավաքածուից, և հանկարծ պարզվել է, որ Վորոշիլովի դիմանկարով մեկ այլ եզակի պատկեր է ծածկված` Լենինն իր մերձավոր զինակիցների հետ£ Վերջիններիս կեսից ավելին քաղաքական ճնշումների են ենթարկվել, նրանց պատկերող նկարն էլ «ժամանակավրեպ» ու վտանգավոր է դարձել և այն ծածկել են անվնաս Վորոշիլովի դիմանկարով£ 2 այլ նկարներ էլ քաղաքական յուրատիպ էքսկուրս են, ասես£ 1920¬ականներին կերտված պատկերում Լենինը նստած է, զինակիցները հոտընկայս շրջապատել են նրան£ Իսկ 1930¬ականների նկարում արդեն նստած է Իոսիֆ Ստալինը, իսկ Վլադիմիր Ուլյանովը կարծես նրա «աշակերտը» լինի£ Հուշասրահի տնօրեն Վ. Պերֆիլովն էլ փաստել է, որ լուսանկարները, գեղանկարները հաճախ են վերափոխվել` քաղաքական տվյալ պահի պահանջով. ավելին, «սրբագրվել» ու «խմբագրվել» են հուշագրությունները£ Դիցուք` Անատոլի Լունաչարսկին 5 անգամ ձևափոխել է հեղափոխության մասին իր հուշերը` մինչև դրանք դուր են եկել Ստալինին£