Սառնաղբյուրի ճակատամարտի մասին


Շիրակ աշխարհի գեղատեսիլ Սառնաղբյուր գյուղը (նախկինում` Սոգյութլու) Արագածին հենված մի գողտրիկ անկյուն է` հարուստ առեղծվածային ժայռապատկեր ներով և հոգևոր սրբություններով` եկեղեցիներով, վանքերով ու խաչքարերով£ Գյուղի` կարծես ձեռքի ափի մեջ գտնվող հարթ տարածքները հարուստ են լեռնային բուսական աշխարհի բազմազանությամբ, իսկ գյուղը շրջափակող լեռներն աչքի են ընկնում վեհությամբ ու առնականությամբ£ Ահա այս չնաշխարհիկ բնօրրանում են հաստատվել Մուշից, Ալաշկերտից, Խնուսից, Վանից և մեր կորուսյալ բնաշխարհի այլ վայրերից գաղթած հայրենակիցները, որոնք հաստատվելով Արագածի չքնաղ լանջին` շենացրել են նոր բնակատեղին` կարոտած աչքերը հառած իրենց ակունքին` հարազատ ծննդավայրին, և հավատալով գալիքին£ Սակայն այստեղ էլ է նրանց հասել թուրքի վայրագ ձեռքը, բայց սառնաղբյուրցիները չեն արժանացել իրենց նախնիների դառը ճակատագրին, այլ տոկունությամբ մաքառելով վրեժխնդիր են եղել նրանց հանդեպ կատարված ոճրագործության համար£ 1918 թ. մայիսյան օրերին սառնաղբյուրցիներն իրենց և հարևան գյուղի բնակիչների ու գաղթականների ուժերով ստեղծել են աշխարհազորային խմբեր և ուժեղ դիմադրություն ցույց տվել թուրքական կանոնավոր բանակին£ Ճակատամարտը, որը տևել է յոթ օր ու գիշեր, 14 կմ երկարությամբ, հնարավորություն է տվել գյուղում կուտակված տասնյակ-հազարավոր մարդկանց փախչել Էջմիածին և խուսափել կոտորածից£ Այն մեծապես նպաստել է Սարդարապատի ճակատամարտի փառավոր հաղթանակին£ Այս նշանավոր իրադարձությանն է անդրադարձել Ռուդիկ Գևորգյանը (ում նախնիները գաղթել են Արևելյան Հայաստանից և բնակություն հաստատել Սոգյութլուում (Սառնաղբյուրում) իր «Ակունք» փաստավավերագրական ժողովածուում£ Արխիվային փաստաթղթերով հաստատելով հոր և համագյուղացիների պատմածները, Ռ. Գևորգյանը կարողացել է վեր հանել հայ ժողովրդի մի փոքրիկ հատվածի մաքառումներով անցած ճանապարհը` 1918 թ. մայիսի 16-22¬ը գյուղում տեղի ունեցած հաղթական ճակամարտը իրավամբ դասելով Սարդարապատի, Բաշ¬Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերի շարքին£ Գրքում նկարագրվում են գյուղում խորհրդային կարգերի հաստատումից հետո անգրագիտության վերացման ուղղությամբ տարվող աշխատանքները, կոլեկտիվացման գործընթացում կամավորական սկզբունքների խախտման, 1937 թ. բռնությունների դեմ տարվող պայքարը, նաև Երևանում 1940 թ. երկրորդ կեսին կառուցապատման ուղղությամբ կատարվող բարեփոխումները£ Ժողովածուում տեղ են գտել նաև Հայրենական մեծ պատերազմին, ետպատերազմյան տարիներին վերաբերող հուշերը£ Նկարագրվում է նաև հեղինակի սերտ կապը իր գերդաստանի ակունքի` Սառնաղբյուրի հետ, նրա ջանքերով եկեղեցու վերակառուցման, Մեծ հայրենականում զոհվածների հուշարձանի կառուցման, գյուղի բարեկարգման և շատ ու շատ այլ աշխատանքների մասին£

Գալյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ