Իսլանդական հրաբխի ծխածածկույթից դուրս


«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանի և տնօրեն Գարիկ Նազարյանի կազմակերպչական բարեկրթությանն ու արվեստամեծար երաժշտանվիրումին ենք պարտական, ամենից առաջ, մեր մշակութային առօրյայում դասականության վերահաստատումը արձանագրող «Ազգային պատկերասրահ» և «Վերադարձի» միջազգային և նորաստեղծ` ալտի և թավջութակի հանրապետական փառատոների հետևողական իրագործմամբ£ Օրերս տեղի ունեցած առաջինի վեցերորդ մեկնարկի համար` մշակույթի անդավաճան բարեկամ` ՎիվաՍել¬ՄՏՍ առաջատար օպերատորի (գլխավոր տնօրեն` բացառիկ արժանավոր գործարար Ռալֆ Յիրիկյան) արդեն մշտական դարձած կայացնող աջակցությանը, որի հզոր ֆինանսական ներարկումներին իր մասնաբաժինն է հավելում 2008¬ից ի վեր նաև ՀՀ մշակույթի նախարարությունը£ Եվ կրկին Ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում կենդանանում են դասական երաժշտության հոգեպարար ելևէջները` Մոցարտի ու Բոկերինիի ծավալուն ստեղծագործությունների հնչեցմամբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (հիմնադիր գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան) կողմից£ Իսլանդական հրաբխի ծխածածկույթով արգելափակված թռիչքներով անկանխատեսելիորեն կասեցվեց, ցավոք, նաև ՀՀ ժողովրդական արտիստուհի Սվետլանա Նավասարդյանի դաշնամուրային վարպետ մենանվագը£ Գուցե այս դրդապատճառով էլ հոգեկան ներքին ակնհայտ պրկումով ազդարարեցին շնորհալի երիտասարդները ավանդական երաժշտատոնի առաջին ակորդները հինգերորդ փառատոնի բովանդակալից սեղմագիրը ներկայացնող տեսանյութի յուրատիպ հաշվետվություն-ցուցադրությունից հետո£ Իրենց ծերունազարդ Ուսուցիչների` փառատոնի գեղարվեստական խորհրդի նախագահ Էդվարդ Միրզոյանի, Էդգար Հովհաննիսյանի և երեկոյին մասնակցող մյուս անվանի երաժշտագործիչների ու ներկայացուցչական ունկնդիրների ջերմ ընդունելությամբ գոտեպնդված` նորաստեղծ (2005 թ.) երաժշտախումբը ձերբազատվեց բնականոն լարվածությունից£ Ալեքսանդր Հարությունյանի հոբելյանամեծարմանը հղված «երաժշտաուղերձները» խորապես հուզեցին ոչ միայն վաստակաշատ կոմպոզիտորին, այլև, առանց բացառության, բոլոր ներկաներին£ Հիմա արդեն, ազգային ու համաշխարհային դասական երաժշտարվեստի նոր նմուշների հետ անմիջական հաղորդակցությանն առավել անհամբեր պիտի սպասեն արվեստասերները£ Իսլանդական հրաբխի ծխածածկույթից հնարամտորեն դուրս բերված փառատոնային երկացանկի հաջորդ հնչեղ անունները` Սեն¬Սանս, Շուբերտ, Գրիգ և ուրիշներ, հարաճուն ներշնչանքով կենդանացրեց սլովենական «Կլարիպիանո» դուետը` հիմնադրված 1994¬ին դաշնակահարուհի Տատյանա Կաուչիչի և կլառնետահար Դուշան Սոջանի համադաշնությամբ£ Որմնանկարների սրահը հագեցնելով գողտրիկ մտերմությամբ` տևական կենսական ու ստեղծագործական միասնությամբ կատարյալ ինքնարտահայտման հասած այս զույգն ինքն էլ ջերմանում է ունկնդիրների սրտառուչ փոխըմբռնումից£ Երջանկությունից փայլում է Տատյանան, երբ ինքնաբուխ երգասացությամբ պոռթկում է բարեմաղթանքը ծննդյան օրվա£ Այսօր ժամանակակից երաժշտության իրենց զուգանվագով երաժշտատոնը նոր հոգեպարար ելևէջներով կհարստացնեն իմպրովիզների սիրահարներ Հյուգո Տիչիատին (Շվեդիա) և Հայկ Մելիքյանը£ Այսպես համերգից համերգ, կաթիլ առ կաթիլ վերստին կհարստացվի երաժշտասերների ներաշխարհը պարբերական բարձրարվեստ հանդիպումներով, որոնցում դեռ բազում հաճելի անակնկալներ են թաքուստված£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ