ՍՏԱՑՎՈՒՄ Է` ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՂԹԱՐՇԱ՞Վ


Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անհաջողությունները շարունակվում են£ Այս կառույցի նորերս հրապարակած զեկույցը ոչ այլ ինչ է, քան բոլորին¬բոլորին ուղղված շտապ օգնության խնդրանք£ Որքան էլ կանխատեսելի, սակայն նախորդ տարին ամփոփող հրապարակումն ուղղակիորեն արձանագրում է հանձնաժողովի անգործությունը, կամ լավագույն դեպքում` վերջինիս մարող գործառույթների չափազանց ցածր արդյունավետությունը£ Թեև երկար ձևակերպումներով, բայց ամբողջ զեկույցը հետևյալ իրողությունն է փաստում. օլիգոպոլիաների դեմ պայքարում ՏՄՊՊՀ ներուժը դարձյալ չի բավարարում, և այս հարցում կառույցը նորից է ծանրակշիռ աջակցություն ակնկալում£ Իսկ այս աղերսն էլ իր հերթին է փաստում, որ համանման նախորդ կոչերն անարձագանք են մնացել, և դրանք փաստորեն շարունակում են կրկնվել, քանի որ ՏՄՊՊՀ¬ն ստեղծված իրավիճակը հարթելու այլ ելք պարզապես չունի£ Կարելի է կարծել, թե այս ամենը ճգնաժամային 2009¬ի հետևանքների դժվարհաղթահարելիությամբ է պայմանավորված£ Սակայն, եթե ֆինանսատնտեսական դժվարություններն ընդամենը մեկ տարի շարունակվեին, ապա մենաշնորհների դեմ պայքարելուն կոչված կառույցի գործերը նախքան ճգնաժամն էլ փայլուն չէին£ Ավելին, չի բացառվում, որ ճգնաժամը հաղթահարված պատկերացնելու հոգեբանական դժվարությունը հայրենի օլիգարխներից, ասենք, տասնամյակ խլի£ Բայց դա չի նշանակում, թե մեկամյա փորձությունը տասնամյա հետևանքներով պետք է շարունակվի, և 2009¬ի դժվարությունները կարևորագույն խնդիրներին հայեցողաբար վերաբերվելու առիթ պետք է դառնան£ Ավելին, նման անտրամաբանական «տրամաբանության» արդյունքում արդեն պարզ ու տեսանելի է, որ հանձնաժողովի հետագա գործունեության նպատակահարմարությունն էլ իր հերթին է առկախված մնալու£ Իսկ նման իրավիճակում ավելի քան ակնհայտ է, որ պետական կառույցի և խոշոր համարվող գործարար հատվածի միջև համագործակցության երբևէ գոյություն ունեցած նեղլիկ կամուրջներն էլ են այրվել£ Եվ եթե նախկինում որպես կարևորագույն անելիք օլիգոպոլիաների գործունեության թափանցիկությունն ու հանձնաժողովի ակտիվությունն էր առաջնային համարվում, ապա ներկայում առավել հրատապ է դարձել նման կապի ու գործակցության առկայության խնդիրն ընդհանրապես£ Ճգնաժամը, իսկ ավելի կոնկրետ` դրա ստեղծած նպաստավոր իրավիճակն այս դաշտը կատարելապես ամայացրել է` է°լ ավելի տեսանելի դարձնելով մինչ այդ նույնպես լավ երևացող անհարթությունները£ Ավելին, այնպես է ստացվել, որ թեկուզև անհաջող, բայց միգուցե լավ ժամանակների իներցիայով ՏՄՊՊՀ¬ի կողմից դեղագործական ընկերություններին կարգի հրավիրելու ուղղությամբ ինչ¬որ փորձ այնուամենայնիվ արվեց£ Սակայն փորձը հանձնաժողովի համար փորձանքի վերափոխվեց, իսկ օրերս էլ հայտնի դարձավ, որ անհայտ ազդեցությունների արդյունքում չհիմնավորված գնաճի առիթով նախատեսված տուգանքների մասին որոշումը չեղյալ է հայտարար վել£ Այսքանից հետո բնականաբար քիչ հավանական կարելի է համարել, թե տեղի ունեցածի իրական շարժառիթները երբևէ հայտնի կդառնան, քանի որ կատարվել է այն, ինչը պարզագույն խնդրի լուծման արհեստական երկարաձգման անխուսափելի վերջնարդյունքը պետք է դառնար£ Այլ հարց է, որ ընդունվող¬կասեցվող որոշումներից ոչ միայն բուժամիջոցների բիզնեսը տնօրինողները, այլ շատ շատերն են օգտվելու£ Գները սեփական քմահաճույքով թելադրելու ավելի լավ հուշում միգուցե երբևէ գոյություն չի էլ ունեցել... Իսկ նման իրավիճակում գնաճի չհիմնավորված թռիչքներից զարմանալ կամ օլիգոպոլիաների հաղթարշավին դիմադրելու նորանոր մեխանիզմներ չարժե որոնել£ Ամեն ինչ պարզ է ու տեսանելի, և ՏՄՊՊՀ գործունեության վերականգնումը նշված առաջնահերթութ յունները վերականգնելու կարևորագույն հնարավորություններից մեկը կընձեռի£