Մեղվապատանդները


Որ քաղցրասիրությունը վտանգում է մարդկանց առողջությունը` մեզանից շատերը սեփական փորձով են համոզվել: Բայց որ այդ թուլությունը կարող է նաև միջատների գրոհի թիրախ դարձնել գնորդին` հազիվ թե որևէ մեկի մտքով անցած լիներ: Բայց ահա անգլիական Լեոմինստերե փոքրիկ քաղաքի Thorntons խանութի այցելուներն օրեր առաջ 3 ժամ պատանդի կարգավիճակում են հայտնվել: Վայրի մեղուների հսկայական պարսն անսպասելիորեն հարձակվել է հրուշակեղենի ցուցափեղկերի վրա` շրջափակելով այցելուների ելքն ու մուտքը: - Ուղղակի անպատկերացնելի էր աղմուկը: Այնպիսի զգացողություն էր, թե տարածքում միանգամից մի քանի «բոինգներ» էին վայրէջք կատարում,¬ պատմել է գնորդուհիներից մեկը: Օգնություն սպասելու ընթացքում ստիպված են եղել մեծ տուփերով բարիկադավորել դռները, որպեսզի պարսը գոնե քիչ քանակով ներխուժի: - Սկզբում ես մտածեցի, թե մեղուներին գայթակղել է կոնֆետների քաղցր բույրը: Բայց մեղվաբույծները բացատրեցին, որ պարսը պարզապես հետևել է մայր մեղվին,¬ բացատրել է խանութի խորհրդատու Կիմ Կինսկին: - Ճիշտ` ինչպես սարսափ ֆիլմում էր. հենց նոր երկինքը մաքուր էր, ու հանկարծ սև-դեղին գվվոցով ամպը սլացավ ուղիղ մեզ վրա,¬ իր տպավորություններից է պատմել մենեջեր Ջուլյա Ուոկերը: Օգնության հասած մասնագետները մի քանի րոպեում վերջ են տվել այդ մղձավանջին և ազատագրել խանութի այս ու այն անկյունում պատսպարված մարդկանց: