Նախագահական ինքնաթիռի վերանորոգումը` 410 միլիոն դոլար


Այո, շքեղության սիրահար Նիկոլյա Սարկոզին գրեթե կես միլիարդ է ծախսել` իր մասնավոր Airbus 330 օդանավն արդիականացնելու համար: 82 միլիոն դոլար արժողությամբ նախագահական ինքնաթիռն, այսպիսով հագեցվել է նոր սարքավորումներով` հնգապատիկ թանկացնելով իր արժեքը: Օդանավային իր առանձնասենյակի համար Ֆրանսիո նախագահը գնել է 1,6 միլիոն դոլարանոց էլեկտրաշերտավարագույր: Եվ 1 միլիոնն էլ չի խնայել` իր մինի-օֆիսի տարածքն ընդլայնելու և հատուկ դուռ տեղադրելու համար: Ինքնաթիռում շքեղագույն ննջարան է հայտնվել` երկտեղանոց մահճակալով և 107 հազար դոլար արժեցող էլեկտրավառարան: Ինչպես նաև` առաջնակարգ DVD համակարգ ու նույնիսկ բժշկական կաբինետ: Իսկ «օդային» խորհրդակցությունների համար կահավորված 12 տեղանոց ճոխ դահլիճում հատուկ բարձր բազկաթոռ է տեղադրվել` նախագահին վայել: Ընդհանրապես Սարկոզին գումարներ չի խնայում` իր հարմարավետությունը հնարավորինս պերճաշուք դարձնելու: Ֆրանսիայի 1¬ին դեմքը վերջերս էլ 400 հազար դոլարանոց դուշախցիկ է տեղադրել: Դե, նախագահական պերճանքներ են, էլի…