Մուսուլմանուհիները Եվրոպային ջիհադ են հայտարարել


Ջիհադը իսլամում ընդունված հասկացություն է: Այն արաբերենից թարգմանվում է որպես «ճիգ», «ջանք», և նշանակում է ջանադիրություն` Ալլահի ճանապարհին: Սակայն հիմնականում այն զուգորդված է զինված պայքարի հետ: Ղուրանի պահանջով յուրաքանչյուր մուսուլման պարտավոր է ջանքեր ներդնել` իսլամի հաստատման ու պաշտպանության համար` չխնայելով թե´ նյութական միջոցները, թե´ հոգևոր ու ֆիզիկական ուժը: Վտանգի դեպքում այն թշնամու դեմ զինված պայքարի պատգամ է: Մի խոսքով, ջիհադն իսլամի բարձրակետն է: Եվ ահա նորվեգացի Անդրես Բրեյվիկի հրեշավոր գրոհն ալեկոծել է Եվրոպայի 44.100 միլիոն մուսուլմաններին: Ալ¬Քաիդայի և Թալիբանի համակիր¬զինակիցներից մեծաքանակ մեկնաբանություններ են ստացվել, որոնց ընդհանուր իմաստն այն է, թե Բրեյվիկի գործողությունները «խաչակրաց արշավանք են իսլամի դեմ»: Եզրահանգումն էլ նույնն է` ամեն մի մուսուլման պարտավոր է պատրաստ լինել` արժանի հակահարված տալու անհավատներին: Ինչպես միշտ` այլընտրանքային տեսակետ են արտահայտել մուսուլմանուհիները: Inspire կանանց կազմակերպության առաջնորդուհիները հայտարարել են «Ջիհադ` ընդդեմ բռնության»: Խումբը հայտարարել է, որ իր նպատակներից են բոլոր տարիքի ու բոլոր մասնագիտությունների տեր մուսուլման կանանց իրավունքների ընդարձակումն ու պաշտպանությունը: Գլխավորը նրանց կրթությունն է. մուսուլմանուհիները պետք է կարողանան փաստարկված կերպով պաշտպանել իրենց դիրքորոշումները և բացատրական աշխատանքներ տանել ինտերնետով: Եթե աշխարհի բոլոր քրիստոնյաները մուսուլմանների նման ջերմեռանդ նվիրվեին իրենց դավանած ուսմունքին…