Վան Դամի սիրուհին մերկացել է


¬ Ի՞նչ կա որ,¬ կտարակուսեն շատերը: Ոմանք էլ չարախոսության նոր ձնագունդ կպտտեն: Բայց նրա լուսանկարները տեսնողների մեծ մասը հիացմունքով զննել է ուկրաինուհի սիրուհու մերկ մարմինը: Կրիվոյռոգցի աղջիկը ցանկացել և ինտերնետում տեղադրել է իր լուսանկարները: Երևի որոշել է աշխարհին ճանաչելի դառնալ ոչ միայն հռչակավոր արտիստի հետ ունեցած սիրային կապով, այլև բարետես կազմվածքով: Մինչ այս` համեմատաբար ոչ լայն շրջանակներում Ալյոնա Կավերինան ճանաչված էր միայն, որ նա պարուհի է` ձողի մոտ և ամուսնացած Վան Դամին ուղեկցում է` նրա ճանապարհորդությունների ժամանակ: Այսպես թե այնպես` զգացվում է, և նրանց մտերիմներն էլ փաստում են, որ այս զույգը երջանիկ է: Մարտարվեստի վարպետն աղջկան բելգիական Կնոկե քաղաքի իր սեփական տունն է տարել: Մերձավորների հավաստմամբ` Ալյոնան աստվածացնում է իր սիրեցյալին, իսկ Կլոդը նրան անվերջ նվերների հեղեղ է պարգևում: