Տարեգրության այս օրը


1992 թվականի օգոստոսի 5-ին ԼՂ-ի հարցով Եվրակազմակերպության 11 երկրների խորհրդակցություն անցկացվեց Հռոմում, որը, սակայն, դրական արդյունք չտվեց: Նույն օրը ադրբեջանական բանակն Աղդամի շրջանից հրետակոծեց Ստեփանակերտն ու Շուշին: Հրետանային այդ աննախադեպ գնդակոծության հետևանքով ԼՂՀ-ի մայրաքաղաքում սպանվեց 25 և վիրավորվեց 65 խաղաղ բնակիչ: