Մատաղ  

Այն էլ` ամենաուղղակի իմաստով

Նեպալի հարավ-արևմուտքում գտնվող Կուդիյա գյուղում Կոդայ Խարիջանը կտրել է 10 տարեկան Ջիվան Կոհարի գլուխը, որպեսզի փրկի իր հիվանդ որդուն: Իր զավակին մահից փրկելու համար առողջ մի տղա սպանելու «հրահանգը» նա ստացել էր գյուղի կախարդից (տեղեկացրել է CNN-ը):

Կոդայը տղային մոտեցել է հրապարակում, ուր տասը տարեկան Ջիվան Կոհարը տարվել էր մանկական խաղերով: Երեխային 50 ռուփի (մոտ 49 ամերիկյան ցենտ) և չորաբլիթ խոստանալով, նրան գյուղի եկեղեցի է տարել և կիսախավար շենքում թռցրել նրա գլուխը: Ընդ որում, «բուժման» այդ «ծիսակարգը» կատարվել է խորհրդատու մոգի ներկայությամբ:

Կորած տղայի ծնողները դիմել են ոստիկանություն, և հանցագործն արագ հայտնաբերվել է իր 5 հանցակիցների հետ` չհաշված կախարդը: Ու բոլորին ցմահ բանտարկություն է սպասվում:

Միջադեպը լուրջ ահազանգ է հանդիսացել տեղական իշխանությունների համար. որոշվել է քարոզչական աշխատանքներ կատարել` ընդդեմ սնոտիապաշտության և սև մոգության (vesti.ru):