Չինաստանը կզիջի առաջնությունը


2050 թ. Երկիր մոլորակի բնակչությունը կկազմի 9,7 միլիարդ մարդ, 2100 թ.` ավելի քան 11,2 միլիարդ: Այսօր մոլորակի ամենախիտ բնակեցված Չինաստանը կկորցնի իր առաջնությունը: Փոխարենը աֆրիկյան 28 երկրներում կկրկնապատկվի բնակչության քանակը: Այսպիսի կանխատեսում են արել ՄԱԿ-ի փորձագետներն իրենց զեկույցում:

2015-2050 թթ. ընթացքում մոլորակի բնակչության աճը կապահովեն Հնդկաստանը, Նիգերիան, Պակիստանը, Կոնգոն, Եթովպիան, Տանզանիան, Ամերիկան, Ինդոնեզիան և Ուգանդան: Ընդ որում, մինչև 2022 թվականը Հնդկաստանը կգերազանցի Չինաստանին:

21-րդ դարի կեսերին 60-ից բարձր տարիք ունեցողների թիվը կկրկնապատկվի և կկազմի մարդկության 34 %-ը:

Ինչպես ենթադրում են ՄԱԿ-ում` նախկին Խորհրդային Միության տարածքում բնակչության անվերջ նվազում է սպասվում: Օրինակ, Մոլդովայում և Ուկրաինայում կարձանագրվի 15 % հետաճ, իսկ Ռուսաստանում, ուր այսօր հաշվվում է 143 միլիոն մարդ, հարուրամյակի ավարտին կմնա ընդամենը 70 միլիոն: (newsru.coΗ)