Դինոզավրեր են վերակենդանացնում


 

Միլիարդատերերի համար անկարելի ոչինչ չկա. նույնիսկ ժամանակի «սլաքը» հետ պտտել, մոլորակից վերացած կենդանիներին վերակենդանացնել…

Ավստրալիայի ամենահարուստ մարդկանցից մեկը` Կլայվ Պալմերը որոշել է Յուրյան դարաշրջանի ամենաիսկական ժամանցավայր կառուցել` այնտեղ նաև կենդանի դինոզավրեր բնակեցնելու վճռականութ յամբ: Ածխարդյունաբերության մագնատն արդեն պայմանավորվել է Դոլի գառնուկին կլոնավորած գիտնականների հետ, որպեսզի ԴՆԹ-ով հարություն տան հնադարյա մեծամողես-դինոզավրերին: Այս ծրագրի համար միլիարդատերը հենց իր հայրենիքում կղզի է գնել, որտեղ հյուրանոցներ ու «Լոնդոնյան աչքի» ոճով հսկայական անիվ է կառուցելու:

Որոշ փորձագետներ հոռետեսորեն են վերաբերվում Պալմերի գաղափարին: Նրանց կարծիքով` գիտնականներն այլևս երբեք չեն կարողանա վերադարձնել դինոզավրերին ու հնադարյա մյուս էակներին, որովհետև նրանց գեները վաղուց անհետացել են (հաղորդել է ծՁԹ-ն):

Սա մեծահարուստի միակ արտառոց ցանկությունը չէ: Այս գարնանը նա հայտարարել էր «Տիտանիկը» վերստեղծելու ցանկության մասին, և սպասվում է, որ չարաբախտ նավի ճիշտ պատճենը պատրաստ կլինի 2016 թվականին: Արտաքին տեսքն ու ներքին հարդարանքը առավելագույն նման կլինեն իսկական «Տիտանիկին», բայց տեխնիկական զինվածությունը կհագեցվի ժամանակակից տեխնոլոգիաներով:

Որքան էլ ինքնատիպ է միլիարդատիրոջ ռոմանտիկան, բայց թերևս նախևառաջ բիզնեսին է միտված: Հակառակ պարագայում երևի կմտածեր դիցուք իր նախնիներին, կյանքից հեռացած հարազատներին վերակենդանացնել: