Քաղգործիչների և քաղաքագետների խորհրդաժողովում


 

ՆԱԽԱԳԱՀՈՂ - Ովքեր նախընտրում են, որ Հայաստանը դառնա Եվրասիական միության անդամ, թող ձեռք բարձրացնեն: Պարզ է: Իսկ հիմա թող ձեռք բարձրացնեն նրանք, ովքեր կողմ են Եվրամիությանն ինտեգրվելուն: Պարոն Օսկանյան, դուք երկու քվեարկություններում էլ ձեռք բարձրացրեցիք: Ինչպե՞ս դա հասկանալ:

ՕՍԿԱՆՅԱՆ - «Ճողվածքի» խնդիր է: Այսինքն` այլընտրանքային մոտեցման: Որպես կուսակցության անդամ կողմ կըլլամ Եվրասիական միությանը, որպես Արևմուտքի մարդ, զուտ անձնական կարծիքով` Եվրամիությանը: