Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԵՐ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ


 

«Սեպտեմբերի 2-ին Լոռու մարզկենտրոն Վանաձորի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի տանը «Տաշիր» բարեգործական հիմնադրա մը, Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, նոր ուսումնական տարվա առթիվ 100 հազարական դրամի չափով պարգևներ հանձնեց Լոռու մարզի ավելի քան 400 ուսանողների, ովքեր գերազանց առաջադիմությամբ սովորում են Հայաստանի պետական բուհերում»:

Այսպիսի հաղորդագրություն է տարածել «Տաշիր» հիմնադրամը` մեկ անգամ ևս հավաստելով, որ Կարապետյանների ընտանիքն ամեն ինչ անում է, որպեսզի մեզանում խրախուսվի կրթությունը: Սակայն մեզ զարմացրեց մի «հետաքրքիր» փաստ. հիմնադրամի կազմակերպած միջոցառմանը ներկա էր և բոլորին ողջունեց Վանաձորի քաղաքապետ և քաղաքապետի թեկնածու Սամվել Դարբինյանը: Ըստ էության, ոչ թե նա, այլ մարզպետը պիտի ողջուներ, քանի որ Վանաձոր էին եկել մարզի ներկայացուցիչները: Պարզվում է, որ Վանաձորի քաղաքապետն այսպես փորձել էր միջոցառումը ծառայեցնել իր ընտրարշավին` ստեղծելով, թե առաջիկա ընտրություններում Սամվել և Կարեն Կարապետյանները սատարում են իրեն: Դե ինչ, վատ գովազդ չէ…Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԵՐ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ