ՐԱՖՖԻՆ ՖԱՎՈՐԻՏ ԿԼԻՆԻ


 

«Ժառանգությունն» արդեն կողմնորոշվել և պատրաստվում է նախագահի ընտրություններում թեկնածու առաջադրել Րաֆֆի Հովհաննիսյանին: Կուսակցությունում շատերը համոզված են, որ նա ամենաուժեղ մրցակիցը կլինի, իսկ գլխավոր պայքարը կծավալվի նրա և նախագահ Սերժ Սարգսյանի միջև: Այսինքն, այստեղ բացառում են մեկ այլ ուժեղ թեկնածուի ներկայություն:

Մեր այն հարցին, թե` արդյո՞ք Րաֆֆի Հովհաննիսյանը Արամ Զ. Սարգսյանին ուժեղ մրցակից չի համարում, մեր աղբյուրը պատասխանեց, որ «Ժառանգության» առաջնորդն այսօր այնպիսի բարձր վարկանիշ ունի, որին չեն կարող հասնել ընդդիմության այլ ներկայացուցիչներ: Հետաքրքիրն այն է, որ բարձր վարկանիշի մասին խոսողները մոռանում են, որ ԱԺ ընտրություններում «Ժառանգությունը» մեծագույն դժվարությամբ կարողացավ հաղթահարել 5-տոկոսանոց շեմը: Գուցե հենց դա էլ համարվում է բարձր ցուցանիշ…

Ի դեպ, բարձր վարկանիշի մասին են խոսում նաև Տիգրան Կարապետյանի շրջապատի մարդիկ, ովքեր էլ համոզված են, թե Սերժ Սարգսյանի «ամենաահեղ» մրցակիցը Կարապետիչն է լինելու…