ԿԸՀ-Ն ՍԵՓԱԿԱՆ ՕՐԵՆՔՆԵՐ Է ՍՏԵՂԾՈՒՄ


 

Օրերս կայացած արտահերթ նիստում ԿԸՀ-ն քննարկել է Վանաձոր համայնքի ղեկավարի թեկնածու Տարոն Ապրեսյանի 26.08.2012թ. դիմումը` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011թ. օգոստոսի 15-ի թիվ 64-Ա որոշումը վերանայելու վերաբերյալ: Դիմումատուն նշում է, որ ԿԸՀ-ի որոշմամբ թիվ 30 ԸԸՀ-ի անդամ է նշանակվել, իսկ այնուհետև ԸԸՀ-ի նախագահ է ընտրվել Տիգրան Արբակի Պապանյանը, ով հանդիսանում է ՀՀ Լոռու մարզի, Վանաձոր քաղաքի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ: Դիմումատուն նշում է, որ Պապանյանը Վանաձորի քաղաքապետ, համայնքի ղեկավարի թեկնածու Սամվել Դարբինյանի հետ գտնվում է բարեկամական կապի մեջ (քրոջ ամուսինն է): Մատնանշելով այս փաստը և ղեկավարվելով ՀՀ Ընտրական օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասով և 46-րդ հոդվածի 1-ին մասի 1)-ին կետով` գտնում է, որ Պապանյանի նախընտրական գործունեութ յունը, որպես ԸԸՀ-ի նախագահ, կարող է ազդել ընտրությունների անկողմնակալ և անաչառ ընթացքի վրա` կասկածի տակ դնելով ընտրութ յունների արդյունքները:

ԿԸՀ-ում մերժել են Տիգրան Ապրեսյանի դիմումը` Ընտրական օրենսգրքի նկատմամբ գերակա համարելով իրենց որոշումը: Ստացվում է, որ ցանկացած օրենք կարելի է ստորադասել որոշումներին: Այդ դեպքում ինչո՞ւ ենք պահում մի հսկայական Ազգային ժողով, որի գերխնդիրը օրինաստեղծ գործունեությունն է…