$ 500 հազար` պանդայի դիմաց


Չինաստանը ճապոնական գազանանոցից 0,5 միլիոն դոլար է պահանջում` որպես փոխհատուցում` այնտեղ իր մահկանացուն կնքած հսկա էգ պանդա արջի դիմաց (տեղեկացրել է Daily Mail¬ը)£ Միջադեպը հետաքննելու նպատակով Ճապոնիա մեկնած իրավապահները եզրահանգել են, որ 14 տարեկան Քսին¬Քսինգ պանդան վախճանվել է սրտի սուր նոպայից£ Սրտի կանգը, հավանաբար, տեղի է ունեցել չափից ավելի մեծ չափաբաժնով դեղորայքից, որը ներարկվել է վիրահատության ժամանակ արհեստական բեղմնավորման համար նրանից սերմանյութ վերցնելիս£ Քսին¬Քսինգը Ճապոնիայից վարձակալված էր 2002 թ.` պանդաների պահպանության ու նրանց քանակն ավելացնելու ծրագրի շրջանակներում£ Կենդանու վարձակալումը Չինաստանին տարեկան մինչև 1 միլիոն դոլար էր բերում£ Իսկ նրա մահը երկու երկրների միջև դիվանագիտական հերթական աղմկարարության լուրջ պատճառ է դարձել£