Երբ 3¬րդն ավելորդ չէ


20¬րդ դարի ամենաճակատագրական սիրային եռանկյունիներն, անշուշտ, հետաքրքրում են ոչ միայն կողմերին ու նրանց մերձավորներին£ Time հանդեսի հրապարակած` ընտանեկան դրամաների վարկանիշային ցուցակում ամենատպավորիչը բրիտանական գահաժառանգ Չառլզի ու նրա օրինական կանանց` Դիանա Սպենսերի և Կամիլա Պարկեր¬Բոուլզի կապն է£ 1981 թ. հուլիսի 29¬ին Դիանայի հետ նրա ամուսնության հանդեսին հետևում էր 750 մլն մարդ` աշխարհի տարբեր երկրներում£ Սակայն 4 տարի անց Չառլզը վերադարձավ Կամիլայի մոտ, ում առաջին անգամ տեսել ու սիրահարվել էր 1970 թ. և ում մերժել էր թագավորական ընտանիքը£ Բրիտանական միապետության պատմության մեջ ամենաերկարատև այդ սիրավեպը շատ ուշացումով` 2005 թ., բայց ի վերջո ավարտվեց համեստ հարսանիքով, որն արհամարհեց թագուհին£ Սիրային ուշարժան հաջորդ պատմության հերոսներն արտիստուհի Ինգրիգ Բերգմանը, նրա ամուսին Պետեր Լինդստրոմն ու ռեժիսոր Ռոբերտո Ռոսելինին են£ Կինոաստղի ու կինոհանճարի բուռն սիրավեպն արտիստուհու դեմ ըմբոստացրին նրա ամերիկացի երկրպագուներին£ Սակայն Լինդստրոմը խոհեմաբար ամուսնալուծվեց` չխոչընդոտելով կնոջ սիրային հարաբերություններին£ Նշանավորների այս ցանկում նշանակալիությամբ 3¬րդը հոլիվուդյան աստղ Էլիզաբեթ Թեյլորն է£ Ամուսնացած լինելով երգիչ Էդդի Ֆիշերի հետ, «Կլեոպատրա» ֆիլմի նկարահանումների ընթացքում, իր համար էլ անսպասելի, նա սիրահարվեց Ռիչարդ Բարտոնին£ Դա երկուստեք սեր էր` առաջին հայացքից, և զույգը կրկնակի ամուսնություն կնքեց ու կրկնակի ամուսնալուծություն` իրենց նախկին կողակիցներից£ Աղմկահարույց ամենահայտնի «եռանկյունիներից» է համարվում եռակի օսկարակիր, ռեժիսոր, կատակերգու դերասան, պրոդյուսեր Վուդի Ալենի կապն իր խորթ դստեր` Սուն¬ի Պրևենի հետ£ Արտիստն այդ ժամանակ ամուսնացած էր դերասանուհի Միա Ֆեռուուի հետ£ Կինն Ալենի մոտ հայտնաբերել էր ամուսնու և նրա որդեգրած կորեուհու ինտիմ կապը բացահայտող լուսանկարներ£ Աղջկան Ալենը որդեգրել էր` երբ Սունը 7 տարեկան է եղել, և Միան նրան սիրում էր` ինչպես հարազատ զավակին... 20¬րդ դարի երաժշտասերների կուռք դարձած Ջորջ Հարիսոնի և Էրիկ Կլեպտոնի համար ճակատագրական կին դարձավ մոդել ու լուսանկարիչ Պատի Բոյդը£ Կարծիք կա, թե նա է եղել Հարիսոնի ներշնչանքը` մեծ ժողովրդայնություն վայելող իր երգերը գրելիս£ Իսկ Կլեպտոնը Պատիին է նվիրել նույնպես մեծ տարածում գտած իր երգերը£ Պատին միաժամանակ 2¬ին էլ ընտրել է որպես ամուսին, ինչի մասին հետագայում գիրք է գրել` հիացական վերնագրով` «Հրաշալի այսօրը Ջորջ Հարիսոնն է, Էրիկ Կլեպտոնը և ես»£