«Գալա¬հակամշակույթ»


Մշակութային տարվա աշնանամուտին նախաձեռնված «Գալա ցուցահանդես. հայ աբստրակտ արվեստագետներ» ցուցադրության անարվեստ հավակնոտության զարմանքը կրած խորագրից տարածվեց ժամանակակից արվեստի թանգարանի երկհարկանի մասնաշենք£ Իրենց նորագույն կերպարվեստի մունետիկներ հռչակած կազմակերպիչները` Գևորգ Քասաբյանի մարտնչող ինքնասիրահարվածությամբ (ներկայացված 37 աշխատանքներից ութի հեղինակը ըստ էության «վարիացիոն անհեթեթության» հետևորդ էր), փորձել էին սլաքով տարանջատել իրենց պարզունակ ու սնանկ տարածավալ հորինվածքները սրահի մուտքի մոտ տեղակայված քանդակներից Կարեն Պետրոսյանի («Կենաց ծառ» շարքից` «Անցում», «Ճիշտ ուղին») և 25-ամյա ամերիկացի արաբ Աշիր Աքրամի, ով շահած դրամաշնորհով եռամսյա դասընթաց էր անցել փորձարարական արվեստի մեր լաբորատորիայում ու նվիրել վերջնարդյունք ¬ «Արարատը» թանգարանին£ «Անվերնագիր»¬ների ու հեղինակների տարօրինակ մականունների (Սև, Ճալա, Լեո-Լեո, Քիքի, Մոկո...) առատությունից զատ այս ցուցադրությունը որևէ իրական (ուր մնաց` մշակութային) հետաքրքրություն չէր երևակում£ Միակ արժանիքը, կարծում եմ, այն էր, որ իր այցելուների մոտ հոգևոր պահանջ էր հարուցում կրկին հաղորդակցվելու թանգարանի հիմնական ցուցադրությանը£ Հակամշակույթի նորահայտ «զինվորները», ըստ իս, խորամուխ չէին եղել Արշիլ Գորկու ասույթներից ընտրված իրենց կարգախոսի բովանդակության մեջ. «...Որպեսզի արվեստը զարգացում ապրի, նոր անսահմանություններ է պետք անընդհատ ստեղծել»£ Մետաղե տարատեսակ կամայական ձուլածոներով ու դատարկ կտավներով չէ, որ «աբստրակցիան ճեղքում է սահմանափակ գիծը և մուտք գործում անսահմանութ յուն»£ Մտքի բացակայությունը ամենևին էլ նրա կապանքվածությունից ազատագրման արտահայտությունը չէ£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ