2011¬ը` Մոմիկի տարի Հանդիսաերթի հայտնությունը


Հոբելյանաշատ 2010¬ի հնչեղ անուններից մեկի` Գլաձորի մանրանկարչության դպրոցի ականավոր ներկայացուցիչ, քանդակագործ, ճարտարապետ ՄՈՄԻԿ ՎԱՐԴԱՊԵՏԻ (XIII-XIV դդ.) 750¬ամյակի նշանավորման կապակցությամբ ծննդավայրում կազմակերպված հանդիսություններին մասնակցելու պատրաստակամությամբ ներգրավվում եմ մայրաքաղաքային բազմամարդ պատվիրակութ յան կազմում£ Մեն¬մի փաստը, որ ՀՀ վարչապետն է գլխավորում Եղեգնաձոր մեկնողներիս խումբն ու ընթացքը մշակույթի նախարարի և պաշտոնատար մի շարք անձանց հետ միասին, հագեցած ծրագրով այս միջոցառման բարձրակարգ իրագործման հավատընծա հույսեր էր ներշնչում£ Խանդավառված պետական ներկայացուցչական մակարդակով մեր ազգային արժեքների հանրաճանաչ ման հերթական հավաստիքով` թողնում եմ միաժամանակ մեկնարկած «Հայֆեստ» և Գրքարվեստի նորաստեղծ միջազգային փառատոների կիրակնօրյա բովանդակության լուսաբանման «հոգսը» երևանյան գործընկերներիս և վաղ առավոտյան միանում ՅՈՒՆԻՍԵՖ¬ի մանկական կամերային նվագախմբի (գեղ. ղեկավար` Սերգեյ Սմբատյան) պատանի երաժիշտներին£ Ինչպես Չարենցը կասեր. «Մենք ճամփա ընկանք առավոտ ծեգին, ...Ուրախ էինք մենք և մեր սիրտը-բաց»£ Նվագախմբի տնօրեն, Վ. Սպիվակովի հիմնադրամի պատասխանատու քարտուղար, ԵՊԿ դասախոս Լենա Զաքարյանի, դիրիժոր Ներսես Մկրտչյանի և Չարենցավանի երաժշտական դպրոցի փոխտնօրեն, բազմազավակ երաժշտաընտանիքի հայր Արմեն Աղաջանյանի հետ մտերմիկ զրույցով արդի երաժշտարվեստի ու մասնագիտական կրթության շուրջ` պարզեցի տխուր իրողություններ, որոնք ամրապնդեցին ոլորտում տիրող իրավիճակը բացահայտելու որոշումս£ Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի բազայի վրա կազմավորված այս մեկամյա նվագախումբը, Մշակույթի նախարարության կայուն աջակցությամբ, արդեն հավաստել է իր պիտանիությունը նորելուկ ներուժի հասունացմանը£ Սպիվակովի հիմնադրամի կրթաթոշակով 10-16 տարեկան 23 ամենաշնորհալիներին խրախուսելը մրցակցական ոգին է սրել համադպրոցական ների£ Հաճախակի ելույթները (նաև` կառավարական միջոցառումներին), շրջագայությունները մարզերում որոշակի համերգային կոլեկտիվ բարեկրթությունն են զարգացրել սկսնակ երաժիշտների£ Զարմանքով տեղեկացա, որ ներկայիս երաժշտակրթարանները փնովող հայտնի երաժշտագետների երեխաները նույն դպրոցում են մասնագիտանում: Ակամա շփոթության մեջ ընկա` ո՞ւմ հավատալ£ Պահ առաջ ցանկացա ունկնդրել հանդիսաերթի հայտնություն ուղեկիցներիս կատարումները£ Ավա°ղ£ «Դավաճան» անձրևը հարկադրեց Նորավանքի մատույցներում միառժամանակ կարկամել ու, առանց Մոմիկի հրաշակերտ արվեստի քարեղեն վկայություններով զմայլվելու (խումբն առաջին անգամ էր այստեղ) և հոբելյանական միջոցառումների կարևորագույն հանգրվանում նախաձեռնված ծրագրին հաղորդակցվելու, շարունակել ճանապարհը դեպի վերջնակետ Եղեգնաձոր£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ