ԲՅՈՒՋԵՆ ԿՀԱՍՆԻ՞ ԱՆԿԱՍԵԼԻ ԳՆԱՎԱԶՔԻՆ


Ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները դժվարությամբ են հաղթահարվում£ Գործադիրում հաստատված և առաջիկայում խորհրդարան ուղարկվելիք հաջորդ տարվա բյուջեի նախագիծը վկայում է, որ պակասորդը կամ ավելի հայտնի ձևակերպմամբ` դեֆիցիտը հաջորդ տարի նույնպես փոքր թվով չի արտահայտվելու£ 200 միլիարդ դրամին մոտեցող այդ թիվը 2011¬ին 150 միլիարդի շրջանակներում է տեղաբաշխվելու. թեև տարբերությունն ակնհայտ է, սակայն պակասորդի նվազման դանդաղ միտումն էլ իր հերթին է անվիճելի£ Առավել հատկանշական է, որ պակասորդը նախատեսվում է լրացնել ամենատարբեր վարկային միջոցների հաշվին£ Նման հատկացումներից օգտվելու անհրաժեշտություն մեր հանրապետությունն, իհարկե, միշտ է ունեցել£ Սակայն գոնե նախքան ճգնաժամը թվում էր, թե եկել է դրանք մարելու ժամանակը£ Փաստորեն, ընդամենը մեկ տարվա ֆինանսական դժվարությունները տևականորեն հետաձգեցին հուսադրող հեռանկարները` ստիպելով դարձյալ ապավինել ոչ այնքան մեղմ տոկոսադրույք ներով և շարունակաբար կուտակվող պարտքերին£ Ամենատարբեր միջազգային կառույցները, որոնք կարծեք թե հայաստանյան տնտեսությունը մանրադիտակով են ուսումնասիրում, հակառակ իրավիճակին, չափից ավելի լավատես են դարձել£ Մասնավորապես, օրերս էլ Արժույթի Միջազգային հիմնադրամի ներկայացուցիչն է գնահատելով հայտարարել, թե իշխանությունը կարողացել է հաջողությամբ մեղմել ճգնաժամի ազդեցությունը£ Նա հավելել է նաև, որ առաջիկայում մեր տնտեսության նույնպես շոշափելի առաջընթացն անխուսափելի է լինելու£ Հետաքրքիր է, որ սովորաբար բացասական գնահատականների հակված նման կառույցների վերաբերմունքը տրամագծորեն փոխվել է, թեև վերջիններիս կարծիքների ու տրամադրությունների կտրուկ տատանումների իրական պատճառները դժվար է հասկանալ£ Հակառակ Բյուջե-2011¬ի ոչ համեստ թվերով արտահայտվելիք դեֆիցիտին` ծախսերի ավելացումն այս անգամ նույնպես հնարավոր չի եղել շրջանցել£ Հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի խորհրդարանական քննարկումների ընթացքում, սովորույթի համաձայն, ԱԺ¬ն հատկապես այս կամ այն ոլորտին հատկացվելիք գումարների շատ ու քիչ լինելու խնդիրների վրա մեծամասամբ կկենտրոնանա£ Միգուցե խորհրդարանին հաջողվի սրբագրումներ կատարել և, ասենք, ոստիկանությանը հատկացվելիք միջոցների ընթացիկ տարվա չափը հաջողվի պահպանել, և կամ գոնե հիմնավորումներ պահանջել` նախատեսվող հավելյալ գումարների տրամադրման իրական պատճառների վերաբերյալ£ Փաստորեն, բյուջեով նախատեսված ծախսերը 65 միլիարդով ավելացնելը գործադիրն այլևս անխուսափելի է համարում (գիտակցելով, որ նշված թիվն էլ իր հերթին է ուղղակիորեն նպաստում դեֆիցիտի 150 միլիարդ դրամով հաշվվելիք գումարի ձևավորմանը)£ Ուրեմն կարելի է կարծել, որ ի շարս այլ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառների` այստեղ փոքր դեր չի խաղացել ընթացիկ տարում ֆինանսականին փոխարինած գնաճային ճգնաժամը£ Եթե ավելի որոշակիորեն ձևակերպելու լինենք, ապա փողն ավելի է արժեզրկվել, և նախորդ տարվա չափով հատկացվելիք գումարներով այլևս նույն խնդիրներն, անգամ նույնությամբ, 2011¬ին հնարավոր չի լինելու լուծել£ Գնաճի աննախադեպ ծավալն այսպիսով իր ազդեցությունն է տարածում նաև նոր բյուջեի վրա` է°լ ավելի բարդացնելով համեմատաբար բարվոք ուղենիշ մշակելու և դրանով իսկ հաջորդ տարվա բարդ ֆինանսական խնդիրները լուծելու գործընթացը£ Ու որքան էլ աննկատ կամ միգուցե անուղղակիորեն, այստեղ դարձյալ իր նշանակալի դերակատարությունն ունի ստվերը£ Այս հարցում անվիճելիորեն բոլորն են համակարծիք, և տնտեսության ստվերային հատվածների դեմ պայքարելու անհրաժեշտությունը որևէ մեկը կասկածի տակ չի առնում£ Սակայն խնդիրն ակնհայտորեն ու բոլոր ժամանակներում, այդ թվում նաև հիմա ու առաջիկայում է օրակարգային, ինչն էլ ենթադրում է, որ այս գործում զգալի տեղաշարժ այդպես էլ չի արձանագրվում£ Իսկ ստվերի կրճատման կարևորության մասին ավելորդ անգամ չարժե երկար խոսել£ Մինչդեռ նոր բյուջեին ծանոթանալով` հերթական անգամ պարզ է դառնում, որ հուսավառվելու առիթ դարձյալ չունենք£ Եթե ստվերի կրճատման ուղղությամբ կատարված քայլերն ավելի առարկայական լինեին, ապա նոր ֆինանսական փաստաթղթի մուտքային մասը հաստատ այլ տեսք ու բովանդակություն կունենար£

Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ