Հա՞ որ...


ԺԱՄԱՆԱԿ առաջ, ինչպես հայտնի է, տխրահռչակ «Արմավիայի» ունեցած պարտքերի պատճառով մինչև անգամ ուղևորափոխադրումները հետաձգվեցին£ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Մ. Բաղդասարովը հարմար գնային առաջարկի դեպքում պատրաստ է նույնիսկ վաճառել ընկերությունը£ Մյուս կողմից էլ ակնհայտ է, որ նման մտադրության պատճառը բոլորովին էլ եկամուտների անկումը չէ, ու ավելի քան 10 տոկոսով ուղևորափոխադրումների ծավալն այստեղ աճել է£ Բայցևայնպես, «Արմավիան» շարունակում է խորհրդանշական հարկեր վճարել, իսկ ոչ այնքան բարեխիղճ այս կառույցի աշխատակիցները հավաստիացնում են, թե արդեն քանի ամիս աշխատավարձ չեն ստացել£ Դժվար չէ պատկերացնել, որ «Արմավիան» արհեստականորեն սնանկ ներկայանալու ճանապարհն է բռնել, ինչը, հասկանալի է, որ բոլորովին այլ նպատակ և շարժառիթներ ունի, քան իրականում է ներկայացվում£ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ վերանորոգվող դահլիճը շահագործման հանձնելու ժամկետը երկարաձգվել է£ Շինարարական կազմակերպությանը չի հաջողվել սահմանված շրջանում ավարտին հասցնել նորոգման գործընթացը, և աշնանային նստաշրջանը սկսած օրենսդիրը ևս մեկ ամիս ընթացիկ քառօրյաները ուրիշ հարկի տակ է անցկացնելու£ Եթե լրացուցիչ ժամանակը հերիքի նորոգողներին, և շինաշխատանքները վերջապես ավարտին հասնեն, ապա այստեղ հրավիրվելիք առաջին նիստը փորձնական է համարվելու` հատկապես քվեարկության նոր կարգին ու նստելատեղերին հարմարվելու առումով, և եզրափակվելու է տոնական ֆուրշետով£ Իսկ ամենանշանակալին թերևս քվեարկության կարգի փոփոխումն է և պլաստիկ քարտերի ներմուծումը, ինչը կարող է նպաստել ուրիշի փոխարեն քվեարկելու սովորույթի կանխմանը£ Հատկանշական է, որ մշտական բացակայողները հազիվ թե իրենց բաշխվելիք քարտերը վստահեն համեմատաբար պարտաճանաչ երեսփոխաններին£ Բացի այդ, քվեարկության նոր կարգը դահլիճում ներկա գտնվողներին գուցեև ժամանակի առումով համապատասխան հնարավորութ յուն չընձեռի` բարդացնելով շարքից շարք «ստեղնահարելու» գործընթացը£ Դե, իսկ եթե պլաստիկ քարտերը խանգարեն կեղծ քվեարկություններին, ապա վստահաբար կարելի է պնդել, որ վերանորոգման օգուտներից թերևս ամենաշահավետը անցյալի անցանկալի ավանդույթներից մեկի լրիվ կամ մասնակի վերացումը կլինի£ ԶԱՐՄԱՑՆՈՂ ու անհեթեթ պահանջ են ներկայացրել վրացի փախստականները` պահանջելով փակել Հայաստանը Ռուսաստանին միացնող «Վերին Լարս» անցակետը£ Աննախադեպ վրեժխնդրությունը նրանք փորձել են հիմնավորել բացատրությամբ, թե մեր հանրապետությունը ՄԱԿ¬ում չի աջակցել վրացական կողմի ներկայացրած համապատասխան բանաձևին£ Վրաց լրատվամիջոցները հաղորդում են, որ չնայած փախստականների պահանջը հազիվ թե իրականության վերափոխվի, այդուհանդերձ, անհասկանալի տեխնիկական պատճառներով վերջերս Հայաստանից ուղևորված խաղող տեղափոխող տասնյակ բեռնատարներ ինչ¬ինչ արհեստական խնդիրների պատճառով երեք օր սպասել են «Վերին Լարս» անցակետում£