Մենք մի ամբողջություն ենք. ՀԶՈՐ` ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ


«Պատմական ճակատագիր» կոչվածի հարկադրանքով մեր ժողովրդի բեկորները ցրված են աշխարհով մեկ£ Աշխարհի յուրաքանչյուր անկյունում կարելի է հանդիպել հայի` իր էթնիկ ինքնագիտակցությունը, հոգեկերտվածքը, հայ ինքնությունը կորցնելու, ձուլվելու վտանգին դեմ հանդիման£ Ու հիմա, երբ առավել քան ակնհայտ է այս վտանգը, իսկ հայապահպանության խնդիրը` հրատապ, ՀՀ սփյուռքի նախարարության գոյությունը պարզապես անհրաժեշտություն էր£ Կառույց, որ կոչված է ամրապնդելու, գործնական դարձնելու Հայաստանի և հայկական Սփյուռքի միջև կապերը, նպաստելու հայապահպանությանը, Սփյուռքի իրական ներուժը ճանաչելի դարձնելու և ՀՀ զարգացմանը նպատակաուղղելու, Հայաստանում Սփյուռքի հայ գործարարներին ներդրումների տրամադրելու£ Արդեն 2 տարվա պատմություն ունի ՀՀ սփյուռքի նախարարությունը£ Այսինքն` ՀՀ նախագահի` նախարարության միջոցով Սփյուռքի հետ հարաբերությունների ու աշխատանքի որոշակի և հատուկ քաղաքականություն մշակելու - իրականացնելու ծրագիրն այսօր իրականություն է£ Ծրագիր, որն իրագործվելուն զուգընթաց, ընդլայնվում ու ծավալվում է անընդհատ£ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆԻ գնահատմամբ` 2009 թ. կարելի է նախարարության կայացման, հաստատման միջազգայնացման տարի համարել£ - Մեկ տարվա ընթացքում մենք հասցրել ենք իրականություն դարձնել չորս հիմունքային հարցեր` գաղափարական, իրավական, կազմակերպչական, ֆինանսական£ Եվ այդ չորս հիմնասյուների հենքով կառուցել ենք պետական կառավարման մարմին£ 2010 թ. նախարարը համարում է Սփյուռքում առկա հիմնախնդիրների ուսումնասիրման տարի, որի ընթացքում նախարարության գործունեության առանցքն են դարձել այնպիսի մտահոգութ յուններ, ինչպիսիք են խառնամուսնության ժամանակ հայ որակի պահպանումը, արևմտահայերենի ուսուցումը, մեկօրյա և ամենօրյա դպրոցների հետ կապված խնդիրները£ ՀՀ նախագահի հանձնարարութամբ` 2011¬ը կհայտարարվի Սփյուռքի միջազգայնացման տարի£ *** ՀՀ սփյուռքի նախարարության գլխավոր սկզբունքներից է` Հայաստանը համայն հայության հայրենիքն է£ Իսկ ո՞վ է հայը£ Նախարարի հավաստմամբ` նա, ով իրեն հայ է զգում. - Այս բանաձևումը հաճախ է հնչում տարբեր ամբիոններից` ո՞վ է հայը£ Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ կրոնից, լեզվի իմացությունից էլ առաջ ամենաէականը ազգային ինքնագիտակցությունն է£ Հայը նա է, ով իրեն հայ է զգում£ Սփյուռքը բազմաշերտ մարմին է, առայժմ` ոչ միասնական կառույց` տարաբնույթ խնդիրներով, առանձնահատկություններով£ Երկար ժամանակ ու մեծ ջանքեր են պահանջվում` այն ամբողջութ յամբ ուսումնասիրելու և ամբողջականացնելու համար£ Նախարարությունը 2 տարի աշխատել է «Ճանաչել, վստահել, գործակցել» բանաձևով` շեշտադրելով Սփյուռքը ճանաչելու և փոխադարձ վստահության մթնոլորտ ձևավորելու կարևորությունը£ - Ի տարբերություն այլ նախարարների` ես չեմ կարող ասել` Սփյուռք, կատարի°ր£ Մենք խնդրում ենք, հորդորում ենք և փոխադարձ վստահություն ձեռք բերելու դեպքում` գործակցում,¬ ասում է Հրանուշ Հակոբյանը£ Բազմաբնույթ են 2 տարվա ընթացքում նախարարության իրագործած ծրագրերը£ Բոլորին անդրադառնալ հնարավոր չէ, իհարկե, սակայն կարելի է առանձնացնել առավել առանցքայիններից մի քանիսը£ 9 մասնագիտական համաժողովի և գիտաժողովի արդյունքում ստեղծվեցին մասնագիտական կառույցներ, որոնք ապահովելու են Սփյուռքի մասնակցությունը համազգային խնդիրների լուծմանը£ Գիտաժողովների թեմաները բազմազան էին` «Հայկական ճարտարապետությունը և 21¬րդ դարը», «Մշակութային Եղեռն», «Արևմտահայերենի ուսուցման վիճակը Սփյուռքում» և այլն£ Նախարարության նպատակներից է Հայաստանը` սփյուռքահայությանը և Սփյուռքը հայաստանաբնակներին ճանաչելի դարձնելը£ Այս ուղղությամբ կյանքի կոչվող «Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում փորձ է արվում ներկայացնել մեր մեծանուն հայերին£ 2009 թ. կազմակերպվել են Վազգեն Վեհափառի, Շառլ Ազնավուրի, Ալեք Մանուկյանի, Քըրք Քըրքորյանի, իսկ 2010 թ.¬ին` Միսաք Մանուշյանի, Լևոն Շանթի, Վարդգես Սուրենյանցի, Պողոս Նուբարի, Մխիթար Սեբաստացու և Լազարյան եղբայրների կյանքին և գործունեությանը նվիրված միջոցառումների շարք£ Առավել բազմաբնույթ ու հետաքրքիր են իրականացվելիք ծրագերը£ Նախատեսվում է հիմնել Արշիլ Գորկու (Ոստանիկ Ադոյան) թանգարան£ Պարզվում է` մեծանուն նկարիչը 5 տարի բնակվել է Կոնդում£ Հայտնաբերվել է նրա բնակարանը, և նախատեսվում է այն վերածել թանգարանի£ Նախարարությունն իրականացնում է նաև Սփյուռքի երիտասարդության` դեպի Հայաստան պարբերական այցելությունների «Արի տուն» ազգանպաստ ծրագիրը, որի շրջանակներում մինչ այժմ Հայաստան է այցելել օտարաբնակ 836 հայ պատանի ու երիտասարդ£ Նախարարի հավաստմամբ` այս տարի Հայաստան գալու ցանկություն են հայտնել նախորդ տարի այցելած երիտասարդների ծնողները£ Օրինակ` Կանադայի Մխիթարյան վարժարանի սաների 27 ծնողներ հոկտեմբերին կայցելեն Հայաստան£ Մինչև 2015 թ. Հայոց ցեղասպանությանը նվիրված և աշխարհում սփռված բոլոր խաչքարերի մանրակերտերը կառուցվելու և տեղադրվելու են Խաչքարերի բաց թանգարանում£ Հայոց անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող յուրօրինակ այս թանգարանը մեկ անգամ ևս աշխարհին կհուշի, որ բոլորի շահերից է բխում մարդկային պատմության թերևս ամենամեծ ոճրագործությունը դատապարտելն ու այդ կերպ նմանատիպ ոճիրները կանխելը£ Բոլոր հայ համայնքներում կկազմակերպվի հայ գեղեցկուհիների մրցույթ, որի ամփոփիչ փուլը կկայանա Հայաստանում£ Իսկ մրցույթի պայմանները մի փոքր անսովոր են, բայց հայապահպա նությանը, մեր հարուստ ավանդույթներին տուրք մատուցելու առումով` գովելի£ Հայ գեղեցկուհին անպայման պետք է խոսի մայրենի լեզվով, տեղյակ լինի հայկական ուտեստներից և իր պահվածքով նմանվի հայ կնոջ կերպարին£ Արդեն 2 տարի գործում է ՀՀ սփյուռքի նախարարությունը` գերազանց կատարելով իր գործառույթները, իրականացնելով նպատակները£ Հրանուշ Հակոբյանը նախարարության գլխավոր ձեռքբերումը համարում է կառույցի կայացման և այն համայն հայության կողմից ընդունված լինելու փաստը£ Թերացումը մասնագետների փորձի պակասն է, որը, սակայն, լրացվում է ջանադիր աշխատանքով£ Նախարարության գործունեության դրական արդյունքները տեսանելի են£ Մեծ առաքելություն է` աշխարհասփյուռ հայության համար ավելի շոշափելի, իրական և սիրելի դարձնել Հայրենիքը և օտար միջավայրում պահպանել հայ ինքնությունը£ Նախարարը հորդորում է մտածել հայկական` որոշ դեպքերում աղճատված ազգանունները վերադարձնելու մասին. ցանկալի է, որպեսզի գոնե նոր ծնվող երեխաները կրեն «յան» մասնիկով ավարտվող ազգանուններ£ Ցավալի է նաև հայ մանուկներին օտարոտի անուններով կնքելու փաստը£ Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև տոհմածառերին£ Իսկ սփյուռքահայ մեր հայրենակիցներին Հրանուշ Հակոբյանը կոչ է անում գոնե 7 տարին մեկ անգամ հանգիստը կազմակերպել Հայաստանում£ - Սփյուռքը մեր միակ անայլընտրանքային գործընկերն է£ Մենք ուժեղ ենք Սփյուռքով, Սփյուռքն ուժեղ է Հայրենիքով£ Այնպես անենք, որ դրսում գտնվող ցանկացած հայ իսկապես ուզի հայ մնալ£ Հայրենիքը չեն սիրում նրա համար, որ լավն է, այլ նրա համար, որ քոնն է…,¬ ասում է Հրանուշ Հակոբյանը£

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ