«Պուտինը սատանայի ազդեցության տակ է»

Կարծում է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու Կիևի պատրիարք Ֆիլարետը

Նրա այս հայտարարությունը հրապարակվել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու պաշտոնական կայքում:

- Մեծ ափսոսանքով պետք է հիմա հրապարակավ ասեմ, որ ամբողջ աշխարհի ղեկավարների մեջ հայտնվել է իսկական նոր Կայենը. ոչ թե անունով, այլ` գործերով: Այդ գործերը վկայում են, որ հիշյալ ղեկավարը, ինչպես և պատմության մեջ առաջին եղբայրասպան Կայենը, ընկել է սատանայի ազդեցության տակ,- նշված է պատրիարքի հայտարարության մեջ:

Ֆիլարետը ՌԴ նախագահին նաև մեղադրում է անամոթ ստի համար` ուկրաինական դեպքերի առնչությամբ.

- Այդ ղեկավարը լկտիաբար խաբում է` ասելով, թե իր կողմից կառավարվող երկիրը Ուկրաինայում տեղի ունեցող ընդհարումների կողմ չի հանդիսանում, չնայած հենց նա է ամեն ինչ արել, որպեսզի թեժացնի այդ ընդհարումն ու աջակցի դրան:

Պատրիարքը Վլ. Պուտինին մեղադրում է երկու մեծ մեղքերի մեջ` սպանության և ստի: Նա համարում է, որ հատկապես ՌԴ նախագահի վրա է ծանրացած Ուկրաինայի արևելքում մարդկանց մահերը:

- Նրա կամքի և իշխանության շրջանակում է մահվան ու արյունահեղության անհապաղ դադարեցումը, բայց նա, հանուն իր գոռոզության, շարունակում է բազմապատ կել չարը,- հավաստիացնում է Ֆիլարետը:

Հոգևոր հայրը հիշեցնում է, որ բազմիցս դիմել են Պուտինին և նրա կամակատարներին` կշռադատել, դադարեցնել չարը, սակայն ոչինչ չի փոխվել: