«Խնդրի լուծումը հանրության ձեռքում է»

ասում է ՌԱՀՀԿ փորձագետ Սարո ՍԱՐՈՅԱՆԸ

- Հայաստանի սահմաններից հեռու չէ փոթորկվող Մերձավոր Արևելքը, որտեղ այսօր մեծ է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վտանգը: Անհասկանալի ու նաև վտանգավոր վիճակ է Թուրքիայում, ակտիվանում է Իրանը, որը թերևս միակ բնական դաշնակիցը կարող է դառնալ մեզ համար: Վրաստանն էլ բարձրաձայնում է, թե Ռուսաստանը ստիպում է միանալ Եվրասիական տնտեսական միությանը… Այս խառնակ վիճակում կանխարգելիչ ի՞նչ դեղատոմսեր կարելի է առաջարկել Հայաստանին:

- Միջազգային քաղաքական այս իրավիճակում Հայաստանի դրությունը շատ ավելի բարդ է: Աշխարհում երկկողմ կամ եռակողմ ձևաչափեր կարող են լինել:

Այսօր առկա է Արևմուտք-Ռուսաստան հակամարտությունը, և Արևելյան Եվրոպայի երկրները պետք է կողմնորոշվեն, թե այդ երկու ճամբարների հետ ինչպիսի հարաբերություն ստեղծեն: Հայաստանի դեպքում ոչ թե միայն դրանք են, այլ մի շարք խնդիրների համախումբ է ծառացած: Եվրասիական տնտեսական միություն մտնելու խնդիրը ակտուալացրել է Արևմուտք-Ռուսաստան հակամարտութան մեջ մեր դերը հասկանալու, մեր տեղը որոշելու հարցը: Մյուս կողմից Մերձավոր Արևելքում առկա զարգացում ներում, որտեղ և´ Արևմուտքը, և´ Թուրքիան ու սունի արաբական աշխարհն են փորձում իրենց խնդիրները լուծել: Նաև Իսլամական պետության ահագնացող վտանգն է մեծանում տարածաշրջանում: Եվ Հայաստանը, ընկած լինելով այդ ամենի մեջտեղում, ոչ միայն պետք է Արևելյան Եվրոպայի երկրների մեջ խուսանավելու խնդիրներ կարողանա լուծել, այլ պիտի կարողանա մարտահրավերների դիմագրավելու խնդիր լուծել նաև Մերձավոր Արևելքում առկա գործընթացներում: Այս տեսանկյունից է Հայաստանը բարդ իրավիճակում: Ասվածի ցայտուն օրինակ է հայ-իրանական հարաբերությունները: Իրանը բազմիցս փորձեց տարբեր առաջարկներով Հայաստանին հրավերք ներ ուղարկել, որոնք կարող էին երկու երկրների հարաբերությունների փոխշահավետ զարգացման սկիզբ դառնալ: Բայց տեսնում ենք, որ Հայաստանը չի կարողանում արձագանքել այդ հրավերքներին, որովհետև կաշկանդված է բազմաթիվ խնդիրներով: Հատկապես առկա է ռուսական ազդեցության չափից մեծ գործոնը, որը թույլ չի տալիս Արևմուտքի, Իրանի, ինչպես նաև Թուրքիայի հետ կապված խնդիրները լուծել: Այս ամենն ի վերջո հանգում են ռուսական պետական քաղաքականության այս կամ այն կուրսի թելադրանք-պարտադրանքին:

- Բայց այսօր Ռուսաստանում էլ կարծես հստակեցված չեն արտաքին քաղաքականության նպատակները. մենք այդ մասին ռուս բարձրաստիճան պաշտոնյաների` միմյանց հակասող հայտարարություններ ենք լսում:

- Նախկինում քաղաքական-գաղափարական այսպիսի վակուում Ռուսաստանում չի եղել: ԽՍՀՄ ժամանակաշրջանում կար երկբևեռ աշխարհ և հստակ գաղափարա կան հենքով երկու ճամբարներ: Ներկայում անհասկանալի է, թե ինչ դերակատարություն է ստանձնում Ռուսաստանն աշխարհում, պարզ չի` ի՞նչ է կառուցում Ռուսաստանն իր համար:

- Իրանը պատրաստվում է նոյեմբերի 24-ին համաձայնագիր ստորագրել վեցյակի հետ, և Մոսկվան չի էլ թաքցնում, որ դա հակասում է իր շահերին, քանի որ կարող է խորացնել Ռուսաստանի մեկուսացումը: Ինչպե՞ս կարող է անդրադառնալ այս հակադրությունը Հայաստանի վրա, քանի որ Իրանի ձեռքերի ազատ լինելը կարող է նպաստել Հայաստանի հետ նրա հարաբերությունների սերտացմանը:

- Ասացի, որ Հայաստանը շատ է կաշկանդված ռուսական ազդեցությամբ: Իրանի մերձեցումը Արևմուտքին ռուսական քաղաքականության համար անչափ վնասակար է: Դա տեսնում ենք նաև Սիրիական զարգացումներում, որտեղ Ռուսաստանը որոշակի դերակատարություն ուներ: Բայց այսօր արդեն այդ խաղաքարտերն իր ձեռքում չեն. Արևմուտքը Սիրիային այլևս չի նայում այն ակնոցներով, ինչպես նայում էր դարուկես առաջ: Եվ դա պայմանավորված է Իրան-Արևմուտք հարաբերություններով: Միանշանակ է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Ռուսաստանի ազդեցությունը Մերձավոր Արևելքում զգալիորեն ընկել է: Արդյունքում տարածաշրջանում միակ երկիրը Թուրքիան է, որի հետ Ռուսաստանը կարող է ծրագրեր կազմել իր դիրքերը պահելու համար: Եվ վերջին մեկ տարվա ընթացքում տեսել ենք, որ փորձում են վերակենդանացնել Թուրքիա -Ռուսաստան ձևաչափը:

- Դա արդյո՞ք վտանգներ չի պարունակում Հայաստանի համար. մենք պատմությունից գիտենք, որ թուրքական և ռուսական շահերը համընկնում են հայկական շահերի հաշվին:

- Իհարկե: Երբ Թուրքիայի և Ռուսաստանի շահերը համընկնում են, դա մահացու վտանգ է դառնում Հայաստանի համար: Պատմությունն այդ է ցույց տալիս: Բայց այլ խնդիր էլ կա: Բոլոր դեպքերում Հայաստանը մնում է Ռուսաստանի ուղեծրի մեջ: Եվ ներկայում կա այդ հանգամանքի նրբությունը հաղթահարելու խնդիր Ռուսաստանի համար: Ողջ միջազգային հանրությունը կարող է հարցնել, թե ինչպես կարող է Ռուսաստանը հայության շահերը տրորել, երբ նրա քաղաքականության հիմնական ուղղությունը հենց ինքն է որոշում:

- Բայց չէ՞ որ ամուր Հայաստանը նաև Ռուսաստանի շահերից է բխում, քանի որ ամուր Հայաստանը նաև Ռուսաստանի հարավային սահմանը կարող է լինել:

- Ընդամենը կա ռուսական ազդեցության տակ գտնվող Հայաստան, որը Ռուսաստանի համար ան-պայման չի, որ լինի ամուր: Ձեր ասածը արևմտյան քաղաքակրթա կան արժեք է, որ դաշնակիցը նաև ամուր լինի: Ընդհակառակը, մենք ականատեսն ենք, որ Ռուսաստանը միլիարդավոր դոլարների պարտք է մարում երրորդ աշխարհի երկրների հետ, բայց իր դաշնակից երկրին այնպիսի վիճակների է հասցնում, որ ամրության մասին խոսք լինել չի կարող:

- Այդ ամենին հակադրվելու համար Հայաստանը արդյո՞ք չի կարող օգտվել քրդերի գործոնից: Քրդերը ակտիվացել են Թուրքիայում, արդիականացել է քրդական պետության ստեղծման թեման:

- Աշխարհը հիմա շատ ինտենսիվ է խոսում Թուրքիայի հնարավոր մասնատման մասին: Դա ունի իր պատճառները: 19-րդ դարում Օսմանյան կայսրությունը կործանվեց: Աթա թուրքի կողմից ստեղծված նոր պետությունը փորձ էր ընդամենը նոր պետության ձևավորման: Բայց տեսնում ենք, որ այդ նորն արդեն նախկինի քաղաքակա նությունն է որդեգրում, երևում է, որ ցանկություն կա վերադառնալու Օսմանյան կայսերականության քաղաքական տեքստերին: Սա կարող է նաև նոր ճգնաժամի դրսևորում լինի, և գուցե իսկապես Թուրքիան հերթական փլուզման առջև է կանգնել: Աներկբա է, որ փլուզման դեպքում Թուրքիայի արևելյան հատվածը կազմելու է Քրդստանը: Այս ամենում իսկապես կան ձևավորվող նոր հնարավորություններ, որը արևմտյան աշխարհն էլ է տեսնում: Սա է կարևոր: Ի վերջո, Սևրի պայմանագրով Թուրքիայի արևելյան վիլայեթների մասնատումը երկու մասի էր բաժանվելու` Քրդստան և Հայաստան: Բայց առաջացող այս հնարավորությունները նորից կախված են Ռուսաստանից Հայաստանի ձերբազատվելու և իսկապես բազմակողմ քաղաքականություն վարելու հնարավորությունների հետ: Հայաստանի համար առաջին խնդիրը ինքնուրույն քաղաքակա նություն վարելու խնդիրն է: Առանց դրա Հայաստանը կդառնա միջազգային քաղաքականության օբյեկտ, գործիք` հատկապես Ռուսաստանի ձեռքին և կծառայի ռուս-թուր քական մերձեցմանը: Իսկ այդ խնդիրը լուծել հարավոր է միայն ներսի` Հայաստանի հանրության ուժերով: Մեր հանրությունը պետք է հասկանա, որ խնդրի լուծումը միայն իր ձեռքում է, և մի օր կարող է որոշել, որ չկա քաղաքական այնպիսի թև, որը հարցադրի, թե ինչու պետք է Ռուսաստանը դեմ գնա Հայաստանի ժողովրդի իրավական, սոցիալական, ինքնիշխան պետություն կառուցելուն: Այդ դեպքում իրոք կարող են ի հայտ գալ դաշնակիցներ, ովքեր կօգնեն ազատվել խանգարողներից:

- Այստեղ արժե հիշել Վազգեն Սարգսյանի խոսքը, որ աշխարհը կօգնի միայն այն երկրին, որը ինքնուրույն կաշխատի լուծել իր խնդիրները:

- Ես համաձայն եմ այդ մտքի հետ:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ