Վարդագույն երանգ գոյություն չունի


Ուրեմն ինչո՞ւ կամ ինչպես ենք մենք դա տեսնում:

Տեսողության համար հիմնական գույներն են կարմիրը, կանաչը և կապույտը: Ակնախնձորի հետնամասում գտնվող լուսազգայուն նուրբ ցանցաթաղանթի վրա կան միլիոնավոր թմբիկներ և անոթիկներ: Շուրջ 120 մլն թմբիկները արձագանքում են լույսին կամ դրա բացակայությանը, իսկ 7 միլիոնի հասնող անոթիկները 3 տեսակ են` կարմիրը, կապույտն ու կանաչը գրանցող:

Մյուս ալիքների նման, լույսը ևս շարժվում է որոշակի հաճախականությամբ: Մեկ րոպեում մենք ընկալում ենք շուրջ 400 միլիարդ ազդանշան` գույնով պայմանավոր ված: Մանուշակագույնին արձագանքում ենք ավելի արագ, իսկ կարմիրին` ամենից դանդաղ: Լուսապատկերի մյուս գույներն են կապույտը, երկնագույնը, կանաչը, դեղինն ու նարնջագույնը: Այդ լուսապատկերում վարդագույնը չկա: Առարկայի գույնը կախված է դրա մակերեսից: Օրինակ, բանանի կեղևը կլանում է սպեկտրի բոլոր գույները` բացի դեղինից, և բանանը մեզ թվում է դեղին: Իսկ երբ կլանվում են բոլոր գույները, առարկան մեզ թվում է սև և, ընդհակառակը, եթե բոլոր գույներն արտացոլվում են, մենք տեսնում ենք սպիտակը:

Այլ է վարդագույնի պարագայում. այն տեսնելու ժամանակ ամբողջովին ակտիվանում են կարմիր անոթիկները և մասնակիորեն կանաչն ու կապույտը: Մի խոսքով, տեսողական լուսապատկերում (սպեկտր) վարդագույն գոյություն չունի, բայց մենք ընկալում ենք այն, որովհետև նեյրոնային կապերի միջոցով մեր ուղեղը «ստիպում» է տեսնել այդ գույնը: