30 միլիոն անձավաբնակ


Ժողովուրդ եմ ասել. իրենց հսկայական երկրում չեն տեղավորվում, աշխարհին զարմացնում են իրենց քանակով ու «համեստորեն» լռում են, որ տեսանելի բազմամիլիոններից 30 միլիոնն էլ աննկատ ապրում են քարանձավներում: Իհարկե´, խոսքը հետևողականորեն բազմացող չինացիների մասին է:

Ճիշտ է, ազգաբնակչության մեծ մասը քաղաքներում է կացարան որոնում, սակայն աղքատությունն ու անճարությունը շատերին ստիպել են ծվարել իսկական որջերում, որոնց նման խորշերում երևի նախամարդիկ են փորձել պաշտպանվել անձրևից ու փոթորիկներից:

Շենսի գավառում «քարանձավային մարդիկ» իրական ավան են ձևավորել: Այստեղի բնահողը շինարարներիղաբնակներն անվանում են «յաոդոնգ»: Պարտադիր չէ սեփական տուն կառուցել. կարելի է վարձակալել ամսական 30 դոլարով կամ գնել 46 հազարով. բնականաբար, անհամեմատ էժան` ցանկացած այլ անշարժ գույքից:

Մատչելիությունն այս անձավների միակ առավելությունը չէ` քաղաքային բնակարանների համեմատությամբ: Այսպես կոչված էկոլոգիապես գիտակից չինացիները ձգտում են հնարավորինս հեռու մնալ արդյունաբերության և այլ արտանետումներից աղտոտված օդից: Բացի այդ, քարայրները զարմանալիորեն դիմացկուն են` երկրաշարժերի ու տարերային մյուս աղետների դեպքում: Ավելին, ոչ ոք և ոչինչ չի խանգարում` այդ կացարանները կահավորել տեխնիկայի վերջին խոսքով, լուսավորել էլեկտրաէներ գիայով, աշխարհի հետ կապվել համացանցով, ապահովվել ջրամատակարարման ու ջեռուցման համակարգերով:

Այնպես որ` չինացի քաղաքակրթությունը չի շրջանցում քարանձավաբնակներին, և նրանց տները հավանաբար դեռ երկար ժամանակ կշարունակեն աղմկոտ ու գերբեռնված մեգապոլիաների լավագույն այլընտրանքը լինել: