Անվտանգության նոր մարտավարությունը` Ամանորից հետո


Ո՞վ և ի՞նչ է սպառնում Միացյալ Նահանգներին, և արտաքին ի՞նչ քաղաքականություն է վարելու Վաշինգտոնն առաջիկա մի քանի տարիներին: Այս հարցերի պատասխանները նախագահ Բարաք Օբաման կտա գալիք տարվա սկզբին:

Հենց այդ ժամանակ էլ Սպիտակ տան տերը կհրապարակի անվտանգության ազգային ռազմավարությունը: Այդ մասին նա նամակով ծանուցել է ամերիկյան Կոնգրեսի ղեկավարներին, որի տեքստը տարածել է Սպիտակ տունը:

Օբաման ակնարկել է, որ խոսքը 2010 թ. ներկայացված փաստաթղթի նորացման մասին է.

- Այն կներկայացնի ազգային անվտանգության բնագավառում իմ վարչախմբի առաջնահերթությունները: Գարնանը մենք կընդունենք ավելի ընդլայնված գործողութ յունների կառավարման նորացված ծրագիր, որը կհամապատասխանի այս նոր մարտավարությանը,- նամակի տեքստը մեջբերել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հիշեցնենք, որ 2010 թ. ներկայացված փաստաթուղթը աշխարհում ԱՄՆ-ի առաջնորդության դիրքերի ամրապնդմանն էր վերաբերում, ինչպես նաև պատերազմի դադարեցմանը, Իրաքից զորքերի դուրսբերմանը, զինաթափմանը, «Ալ-Քաիդա»-ի ոչնչացմանը, երկրի ներսում և աշխարհում հետճգնաժամային տնտեսության վերականգն մանը: