Միշկային դիմավորել է արջուկը


Իոսիֆ Կոբզոնը իրականություն է դարձրել ռուսերեն բառախաղը` "ԾՌՔՍց ՊՏսՋպվ ՉրՑՐպփՈՑՖ ՎՌՔՍՈ",¬ հրահանգել է նա և ծննդատուն իր առաջին արու թոռանը այցելել է ծաղկեփունջ գրկած արջի հետ£ ¬ Նաստյա, ծաղիկները քեզ համար են, վերցրո°ւ,¬ ասել է երգիչը հարսին£ ¬ Արջը,¬ ծղրտացել է նորածնի մայրը` Նաստյա Ցոյը և դողացող ձեռքերով ծուռթաթից վերցրել ծաղիկները£ Հինգ թոռնուհիների պապիկն այսպես է Ընտանիքի պլանավորման կենտրոնում դիմավորել առաջին թոռանը` Միշային£ Նորածնին, բնականաբար, անվանի պապիկին են հանձնել, ով նրան ուշադիր զննելուց հետո հանձնել է երջանիկ հորը£ ¬ Քեզ դուր եկա՞վ ծնելը,¬ գրկելով հարսին, հարցրել է Կոբզոնը և, դրական պատասխան ստանալով, կատակել է. ¬ Իհարկե£ Բոլոր Ցոյերը սիրում են ծնել,¬ ասել է` ակնարկելով իր ընկերոջը և հարսի ազգանվանակցին` Մոսկվայի քաղաքապետի մամլո քարտուղար Սերգեյ Ցոյին£ Իսկ նորածնի անվանակից ծուռթաթն այդ ընթացքում տեսանկարվում էր ընտանիքի երջանիկ անդամների հետ£ ¬ Ես խոստացել էի անակնկալ,¬ ուրախությունը չի թաքցրել Իոսիֆ պապիկը այն պահին, երբ Միխայիլ Պոտավոիչ¬ արջը ծաղիկներ է հանձնել իր Միխայիլ Անդրեևիչ¬նորածնի մորը և անգլիացու նման` հրաժեշտ չտալով, հեռացել կենդանավարժի հետ£ Լեոնիդ Յակուբովիչը համաձայնել է վիրահատվել Սրտի իշեմիկ հիվանդությունը ինֆարկտի լուրջ սպառնալիք է դարձել 62-ամյա հեռուստահաղորդավարի համար£ Սուր ծակոցներն ու շնչարգելությունը հաբերի միջոցով այլևս մեղմել չկարողանալով` անցյալ երկուշաբթի ուշ երեկոյան Յակուբովիչն իր մեքենայով աշխատավայրից ուղղվել է դեպի Բակուլևի անվան սրտաբանության կենտրոն£ ¬ Նա պատի պես սփրթնած էր£ Մենք զարմացանք, թե այդ վիճակում մարդն ինչպե՞ս կարող էր մեքենա վարել,¬ պատմել է բուժքույրերից մեկը£ Չորս ժամի չափ հետազոտելով շոումենին` բժիշկը անհրաժեշտ է համարել վիրահատությունը£ Անձամբ համոզված լինելով, որ հաբերն այլևս անզոր են, Լեոնիդ Յակուբովիչը համաձայնել է վիրահատվել£ Սրտասնույց անոթի մեջ հատուկ հարմարանքի (ստենտ) տեղադրմամբ միայն հնարավոր կլինի կարգավորել արյան շրջանառությունը և վերականգնել սրտամկանի արյան մատակարարումը£